Այս հային հաջողվեց դառնալ UCLA –ի հիմնադիր. Ո՞վ է նա

Այս հայը համարվում է  նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության հիմնադիրներից մեկը, 20-րդ դարի ամենանշանավոր տնտեսագետներից էր։ Սթենֆորդի համալսարանից փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան ստանալուց հետո նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերում եւ այնտեղ էլ մշակել իր վաղ տեսություններից մի քանիսը։ Սեփականության իրավունքի եւ խտրականության վերաբերյալ իր աշխատանքները նրան մեծ ճանաչում բերեցին տնտեսագիտության ոլորտում եւ հիմք դարձան տնտեսագիտության մեջ «UCLA-ի ավանդույթի» ձեւավորման համար, որն այդպես է կոչվել ի պատիվ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի, որտեղ նա երկար տարիներ դասավանդել է։

Արմեն Ալչյանը ծնվել է 1914 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Նրա ծնողները հայ են եղել։ Հայրը` Ալեքս Ալչյանը, ԱՄՆ է տեղափոխվել 1901 թվականին՝ 16 տարեկանում։ Իսկ մայրը՝ Լիլի Նորմարտը, ինչպես գրում է ամերիկյան հանրահայտ «Լոս Անջելես Թայմս» պարբերականը, եղել է Ֆրեզնոյում ծնված առաջին հայ երեխան, իսկ ծնվել է նա 1889 թվականին։

Ալչյանը չէր վախենում հաստատված նորմերը կասկածի առնելուց։ Նրա գլխավոր նվաճումներից մեկը տնտեսագետների կողմից իբր ինքնըստինքյան հասկանալի թվացող վարկածների ապացուցման գործում էմպիրիկ տվյալների կիրառության վրա պնդելն էր։ Նա բեղուն գրիչ չի ունեցել, սակայն հրապարակված աշխատությունները մեծ ճանաչում ունեն եւ լայնորեն նշվում են որպես հիմնավոր սկզբնաղբյուրներ.  ավստրիացի հայտնի տնտեսագետ եւ Նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ ֆոն Հայեկն ասել է, որ Ալչյանն իր գիտական վաստակի համար արժանի էր Նոբելյան մրցանակի։

Նա նշանակալի կշիռ ու ազդեցություն է ունեցել տնտեսագիտության աշխարհում, եւ թեպետ ինքը երբեք Նոբելյան մրցանակ չի ստացել, նրա ուսանողներից մեկը՝ Ուիլիամ Ֆ. Շարփը, ստացել է։

Ալչյանը վախճանվել է իբրեւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր։