Այսօր Մեգերյան գորգերը զարդարում են նաև Անգլիայի թագուհու պալատը. գիտեի՞ր աշխարհահռչակ «Մեգերյան կարպետ» ընկերությոան մասին

Հայկական գորգերն աշխարհի տարբեր երկրներում մեծ պահանջարկ ունեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը՝ նշելով, որ դրանք արտադրվում են Հայաստանում, բայց հիմնական սպառողը արտերկիրն է: «Գորգագործությունը դա մեր պատմությունն է: Հայկական գորգերը հնում գործել են մեր պապերը, մենք էլ ուզում ենք հայ մշակույթը, պատմությունը տարածել աշխարհով մեկ»,-ասաց նա:

«Մեգերյան կարպետ» ընկերությունը Երևանում ցուցասրահ ունի, որտեղ կազմակերպվում են անվճար շրջայցեր։ «Մեգերյան կարպետ» գործարանում 2014 թվականին բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվող ամենահին գորգը պահպանվել է 17-րդ դարից։ Թանգարան-ցուցասրահում ներկայացված են անտիկ, հարյուր և ավելի տարեկան հայկական գորգեր։ Հին գորգերի ամենամեծ քանակը Մեգերյանները պահում են Նյու Յորքում: Այցելուները կարող են տեղում  այցելել անտիկ, ավելի քան հարյուր տարեկան և ավել հայկական գորգերի թանգարան-ցուցասրահ:

Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնմամբ և նոր գորգերի արտադրությամբ ավելի քան չորս սերունդ:

1917թ Մեգերյանները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկերությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգմամբ և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որի հիմքում ընկած էր գորգերի տեսքի և հնագույն ոճի պահպանության սկզբունքները:

Մեգերյանները վերաբացեցին ինչպես նախկին, այնպես էլ նոր գորգագործական մասնաճյուղեր Հայաստանի 22 բնակավայրերում: Նոր շունչ հաղորդվեց ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության տեխնոլոգիաներին և հմտություններին: Այդպիսով նոր թափ հաղորդվեց հայկական