Եգիպտահայ լուսանկարիչը, որ հռչակ ունեցավ նաև Եվրոպայում. ում մասին է խոսքը
Պարզվում է, որ 19-20-րդ դարերում Եգիպտահայ լուսանկարիչները եղել են բազմաթիվ և հիրավի տաղանդավոր: Արամ Ալբան Առնաուտյան: «Ալբան» մականունը ստացել է իր ուսուցչուհուց, նշանակում է ալբանացի: Այս տաղանդավոր հայը ծնվել է Կոստանդուպոլսում, 1883 թ.: 1895 թ. ընտանի քի հետ արտագաղթել է Եգիսպտոս փրկվոլու համար Համիդյան ջարդերից: Հենց այստեղ էլ հետագայում դարձել է անվանի լուսանկարիչ: Սկզբում Ալբանը սովորում էր Պերպերյան վարժարանում, սակայն քանի որ այդտեղ ռեժիմը չափից դուրս խիստ էր, նա չդիմացավ և տեղափոխվեց իտալական վարժարան: Մանկուց նվագել է ջութակ, իսկ լուսանկարչական արվեստը սովորել է՝ օգնելով ընկերոջը՝ Պելյանին: Հետագայում դարձել է Եգիպտոսի ամենապահանջված լուսանկարիչներից մեկը:

Արամ Աբգարի համբավը հասել է նաև Եվրոպա: Բրյուսելում նա 1918 թ. բացել է լուսանկարչատուն: Բելգիայի Էլիզաբեթ թագուհու խորհրդով մասնաճյուղ է բացել Փարիզում և 1925 թվականին հաստատվել այնտեղ, լուսանկարչական ստուդիա է բացել Փարիզի Պոնտյո փողոցում, համագործակցել Ժորժ Սաադիի հետ, միասին ստեղծել են գովազդային լուսանկարներ: 1944 թ. սկսել է համագործակցել հայազգի լուսանկարչուհի Շաքեի հետ, և նրանց աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Կանադայի ազգային թանգարանում:
Ալբան մահացել է Կահիրեում 1961թ.։ Նրա մահից հետո Շաքեն շարունակել է ստուդիայի գործունեությունը՝ մինչև 1970-ական թվականների սկիզբը ստորագրելով «Շաքե-Ալբան»։