Հայտնի պարբերականները Հայաստանը դասել են լավագույն գինեգործական ուղղությունների շարքում

Ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականը Հայաստանը ներառել է 15 լավագույն գինեգործական ուղղությունների շարքում: «Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իրականում, շատ մշակույթների համար գինին ունի իր ուրույն տեղն ու դերը  ավանդական ուտեստների շարքում։

Գրական հիշատակումները գինու մասին շատ են Հոմերոսի աշխատություներում։ Հին Եգիպտոսում 36 գինիներից 6-ը գտնվեցին թագավորի՝ Թութանհամոնի գերեզմանում, որը կրում էր «Խաի» անունը, արքայական գինեգործ։ Գինու հետքեր են հայտնաբերվել նաև Կենտրոնական Ասիայում, Սինծիանում՝ ժամանակակից Չինաստան։

Այսօր գինեգործական երթուղիներն ու տուրերը ավելի հիասքանչ են, քան երբևէ` կարևորից (Բորդո) և գեղարվեստականից (Քեյփ Թաուն) մինչև պատմականն (Հայաստան) ու անսպասելին (Բրազիլիա)»,- գրում է պարբերականը` ներկայացնելով 15 լավագույն գինեգործական երթուղիները:

Ավստրալիայից, ԱՄՆ-ի Կալիֆորնիայից, Պորտուգալիայից, Հարավային Աֆրիկայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չիլիից, Կանադայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից հետո պարբերականն անցում է կատարում դեպի Հայաստան`Վայոց ձոր:

«Համաձայն Աստվածաշնչի` Հայաստանն աշխարհում գինու արտադրության առաջին տարածաշրջանն է, քանի որ այն Արարատ լեռան լանջերին է, որտեղ Նոյը ջրհեղեղից հետո տնկեց առաջին որթը: Հնագետները համաձայնում են, որ ոչ վաղ անցյալում այստեղ հայտնաբերվել է 6100 տարվա հնության գինեգործարան:

Վայոց ձորն այն տարածաշրջանն է, որտեղ գինու արարմանը նպաստում է տարեկան 300 արևոտ օրը: Ամենաշատ կազմակերպվող տուրերն արվում են այն տարածքներում, որտեղ կա աննման կարմիր Areni Noir-ը, որն էլ 2012 թվականին Հայաստանը դրեց միջազգային գինեգործական քարտեզի վրա»,- նշում է CNN-ը: