Ինչպե՞ս 3 երևանցիներ մութ ու ցուրտ տարիներին փրկեցին մի շարք արժեքավոր գրքեր

90-ականների սկզբին, երբ Երևանում ցուրտ էր, մութ էր ու սով, ժողովուրդը վաճառքի հանեց այն ամենը, ինչ կարող էր գոնե փոքր–ինչ գումար արժենալ, իսկ որոշ դեպքերում նաև այն, ինչը նույնիսկ գին չուներ։ Օրինակ` գրքերը։

…Մի օր երիտասարդը, հայտնվելով օգտագործված ապրանքների շուկայում, ձեռքը վերցրեց ապրանքային տեսքը կորցրած գիրքը, թերթեց, հետաքրքրվեց, հարցրեց գինն ու, չնչին գումար վճարելով, գիրքը տուն տարավ։ Այնուհետև երկրորդը, հետո` երրորդը, որից հետո դարձավ շուկայի մշտական հաճախորդը։

Այն նույն երիտասարդը շուտով հայկական գրքերի տասնյակ հին տպագրություններ հավաքեց։ Ստեղծված գրադարանը, իհարկե, չէր կարող հին ձեռագրերի պահոցի հետ համեմատվել, բայց Մատենադարանի հետ որոշակի ընդհանրություն ուներ։

1512-1800 թվականներին հայերեն գրքեր հրատարակվեցին աշխարհի 28 քաղաքներում, իսկ հետագա 50 տարիների ընթացքում այդ թիվը հասավ 35-ի:

Բայց սա գործի մի կողմն է։ Մյուսն այն է, որ երկու տղամարդ և մեկ կին, երկու տեխնիկական կրթություն ունեցող և մեկ բանասեր, երևանցիների երկու սերունդ այն տարիներին, մտածում էին ոչ թե գրքի և բովանդակոիթյան մասին, այլ ֆիզիկական գոյության։ ԵՎ նրանք իրենց նվիրեցին միևնույն գործին։

Նրանք էին՝

Գևորգ Ներսեսյանը, Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ, որն այն ժամանակ աշխատում էր էներգետիկայի նախարարությունում։ Հումանիտար գիտությունների հետ ոչ մի ընդհանուր բան չուներ։

Յուրի Մինասյանը, կրթությունը` տեխնիկական, խորհրդային անցյալում էներգետիկայի փոխնախարար, ինչից հետևում է, որ նույնպես գրականագետ չէ։

Հասմիկ Տիգրանյանը։ Այս դեպքում բոլորովին այլ է` ոչ միայն գրականագիտական գիտության պրոֆեսիոնալ, այլև բանասիրական գիտությունների թեկնածուի դիպլոմով առաջատար մասնագետ։

Նրանք բացատրում են, որ հավաքածուի հին հայկական գրքերը ոգին ամրապնդելու և ուժ հաղորդելու մագնիսական ունակությամբ են օժտված։

Իսկ համոզվելու համար Ձեզ մնում է Վերցրել այսպես կոչված գիշերային ընթերցանության համար նախատեսված գրքերից մեկը, օրինակ, «Գրիգոր Նարեկացու կյանքը» և զգացալ տարբերությունը։