Երեք սերունդ՝ պապ, տղա ու թոռ պատերազմի դաշտում էին․ ինչու՞ պապը թաքուն պահեց իր գտնվելու վայրն ու կապի դուրս չեկավ ոչ մեկի հետ

Արցախյան պատերազմի սկսելու օրից հազարավոր հայ տղաներ կամավորագրվեցին, որպեսզի ժամ առաջ հասնեին իրենց ընկերներին ու միասին պայքարեին թշնամու դեմ։ Ու եղան նաև այնպիսի դեպքեր, երբ տանից երեք տղամարդ էլ գնաց պատերազմի դաշտ։

Կամոն հինգ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Հայրն ու պապը ժամանկին զինվորական էին եղել ու վաղուց անցել էին թոշակի, բայց միշտ բանակի կողքին էին։ Պատերազմի հենց առաջին օրը Կամոյի հայրը պատրաստեց իրերը, որպեսզի միանար տղայի վաշտին ու իր գիտելիքներով, կարողություններով օգներ նրանց։ 70-ամյա պապաը, ով ևս երկար տարիներ ծառայել էր ՊՆ-ում  վեր կացավ ու տղու հետ միասին գնացին Արցախ։ Ճանապարհին պապը որդուն ասել էր, դու կգնաս Կամոյիս մոտ, ես կգնամ իմ մարտական ընկերների հետ։ Տղան սկզբից դեմ էր եղել հոր որոշմանը, բայց չէր կարողացել նրան համոզել։

zinvor

Պայմանը հետևյալն էր եղել, որ պապը պիտի ամեն օր տեղյակ պահեր, թե որտեղ է ինքը գտնվում ու ինչ վիճակում է։ Իրարից բաժանվել էին ու Կամոյի հայրը գնացել էր իր տղայի մոտ։ Ասում է, երբ Կամոն ինձ տեսավ ահավոր ջղայնացել էր, որ թողել եմ մորը ու պապին ու եկել իր մոտ։ Մի քանի օր պապից լուր չէին կարողացել ստանալ։ Հետո Կամոն չէր դիմացել, սկսել էր պապին գտնելու փորձերը ու այն ինչ պիտի պարզվեր, ստիպեց Կամոյին ու իր հորը ավելի մեծ վրեժով լուծել թշնամու հարցերը։ Պապը զոհվել էր ու մարտական ընկերները նրան տեղափոխել էին Երևան։