Ինչո՞ւ Հիտլերը չէր սիրում ու չէր վստահում հայերին

Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքը, թե «ո՞վ է հիմա հիշում Հայոց Ցեղասպանության մասին», հիշում ենք բոլորս։ Այս խոսքերը նա ասել է, երբ պլանավորում էր հրեաների ցեղասպանությունն իրականացնել և ցանկանում էր մատնանշել, որ այն ևս կմոռացվի պատմության հետ, ինչպես, ըստ նրա, հայերի պարագայում եղավ։

Սակայն կա նաև մեկ այլ պատճառ՝ համաձայն որի Հիտլերը ոչ սիրում և ոչ էլ վստահում էր հայերին։ Ի դեպ, ասում են՝ այդ նույն բացասական վերաբերմունքը նա ուներ նաև վրացիների հանդեպ։

Հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմն անվանում են հայրենական․ նրանք կռվում էին Թուրքիայի դեմ, որը Գերմանիայի դաշնակիցն էր։

hitler

Այս օրերին ահա, երբ խոսքը ազգային լեգեոնների ստեղծման մասին էր, Հիտլերն ասել է․ «Ես չգիտեմ, ինչպես իրենց կպահեն այդ վրացիները: Նրանք թուրքական ժողովուրդ չեն, ես վստահում եմ միայն մուսուլմաններին… Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հավաստիացումներին, ես չեմ վստահում նաև հայերին»:

Ազգային լեգեոնների ստեղծումը Խորհրդային Միության բանակում տարաձայնություններ առաջացնելու համար էր արվում։ Այն ստացվեց, օրինակ ադրբեջանցիների դեպքում, իսկ հայերի դեպքում՝ ոչ։ Եվ հենց այդ եղավ պատճառը, որ Հիտլերը որոշեց չվստահել հայերին։