Հայրը տեսել էր, ոնց են վիրավոր որդուն քարշ տալով գերի տանում, վազել էր հետևից, բայց չէր հասել

Հադրութում ընթացող ծանր մարտերի ժամանակ էր եղել այս մի դեպքը։ Մինասը չորս ամսվա ծառայող էր եղել, երբ պատերազմը սկսվել էր։ Հայրը չէր համբերել երկրորդ օրն արդեն կամավորագրվել էր ու գնացել տղայի մոտ։ Քսան օր միասին էին պայքարել ու չէին հանձնել ոչ մի թիզ հող։ Տղերքի համար ամենադժվար պահերիn Մինասի հայրը միշը գտել էր ուրախացնելու ու նրաց վախի մթնոլորտից հանելու տարբերակներ։ Ասում էին, նա զգում էր, որ տղերքը պահի տակ էնքան էին հուսահատվում, որ էլ ուժ չէին ունենում պայքարելու։

zivor

Հենց էտ ժամանակ Մինասի հայրը բոլորին հավաքում էր բացատրում պատերազմի դժվարություններն ու նորից տղերքը հավատով էին լցվում։ Գիշերվա ժամը երկուսն է լինում, երբ տագնապի ազդանշան է տրվում։ Պարզվում էր, թշնամին մի քանի հարյուր մետրի վրայա արդեն գտնվում։ Տղերքը միանգամից գալիս են զենքերը վերցնելու ու դուրս վազում, որ սկսեն հերթով թուրքերի հարցերը լուծել։ Մութը շատ էր խանգարել առաջ շարժվելու համար։ Հազիվ էին կարողանում իրար նկատել։

Մինասը ամենաառաջից էր գնացել, հորը խնդրել էր ինքը մնա ու շարունակի դիքից կրակել։ Ուժերը շատ անհավասար էին եղել, տղերքը մինչև վերջին շունչը պայքարել էին։ Հայրը երբ տեսնում է , որ վիրավոր տղային փորձում են գերի քարշ տալ, դուրս ա գալիս խրամատից ու վազում դեպի Մինասը, բայց տականք թուրքերը կրակում են հոր վրա։ Միայն ամիսներ անց Մինասին կարողանում են հետ բերել գերությունից։