Կանադայի հնագույն հաստատություններից մեկը այս ՀԱՅԿԱԿԱՆ ռեստորանն է. ովքե՞ր են հիմնել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կանադական «The Star» պարբերականը հոդված է հրապարակել Տորոնտոյի հնագույն հաստատություններից մեկի՝ Հայկական «Մայրիկ» ռեստորանի մասին, որը հիմնադրվել է 20-րդ դարի կեսերին Թուրքիայում 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից փախած հայ գաղթականների կողմից:

Armenian restaurant Mayrik proves good food can come from bad events | The  Star

Պարբերականում գրված է.

«Տորոնտոյի կենտրոնում ռեստորանը վերաբացվել է 2017 թվականին։ Այն առաջին հերթին ուղղված է Արևմտյան Հայաստանի խոհանոցին։

20 of the best places to eat and drink in the Path
MAYRIK TORONTO - Old Toronto - Menu, Prices & Restaurant Reviews -  Tripadvisor
Mayrik - Toronto Restaurant Guide - TRNTO.com

Այստեղ դուք կարող եք համտեսել այնպիսի համեղ ուտեստներ, ինչպիսիք են հայկական ոճով մանթերը, Ուրֆայի հնագույն հայկական բաղադրատոմսերով պատրաստված քյաբաբները, տարբեր մսային նրբախորտիկները և, իհարկե, ավանդական հյութալի փախլավան»:

Նշվում է նաև, որ Տորոնտոյի հայկական ռեստորանը եզակի վայր է, որտեղ նրանց գաստրոնոմիկ ավանդույթների միջոցով կարելի է ծանոթանալ հայ ժողովրդի հյուրընկալությանը և հնագույն պատմությանը: