Կստորագրեմ ամեն բառի տակ, բացի «թուրք» բառից. որ ականավոր հայ մտավորականի խոսքերն են սրանք

1937 թվականը չարաբաստիկ էր հայ մտավորականների համր: Անթիվ-անհամար նվաստացումներ, խոշտանգումներ, ձերբակալություններ: Ձերբակալություններից անմասն չի մնում նաև Հրաչյա Աճառյանը:

Ֆիզիկական հալածանքների ենթարկվելով՝ Աճառյանը համաձայնում է ստորագրել այն խոստովանությունը, ըստ որին նա մի շարք երկրների լրտես էր, միայն երբ բանը հասնում է Թուրքիայի լրտեսը լինելու մասին մեղադրանքին, հայագետը կտրականապես հրաժարվում է ստորագրել:

Արդյունքում Աճառյանին դատապարտում են 6 տարվա ազատազրկման, սակայն 1939թ.-ի դեկտեմբերին՝ 2 տարի անց ազատ են արձակում: Այդ տարիներին հայագետը խնդրում էր բանտ ուղարկվող սնունդը  հնարավորինս շատ թղթերի մեջ փաթաթել, որ այդ թղթերին կարողանա գրել, աշխատել: Իսկ ունեցած փոքրիկ մատիտը խուզարկությունների ժամանակ թաքցնում էր բերանում: Ցավոք գիտնականի մի շարք աշխատություններ բռնագրավվեցին ու զոհ գնացին խորհրդային կարգերին: