Մեծ Հայքի երկու ամենանշանավոր վանքերը. Տեսեք, թե ինչ վիճակում են դրանք հիմա

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ՎԱՆՔ

Արգելանի Սուրբ Աստվածածին վանքը հայկական վանք է և գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Ծաղկանց լեռների հարավային լանջին, բարձր քարաժայռի վրա:

stepanosi vanq

Հիշատակվում է 13-րդ դարից, Տեր Հուսկանորդի Ստեփանոսի անվան հետ կապված: 1251 թվականին, վերջինիս մահից հետո նրա գերեզմանի վրա, վանքից ոչ հեռու, հիմնվել է Բերկրիի Ս. Ստեփանոս վանքը, և երկու վանքերը մեկ միաբանություն են կազմել: 15-րդ դարում դարձել է առաջնորդանիստ, այստեղ գործել է գրչության կենտրոն: 1462 թվականին վանք է այցելել Աղթամարի Զաքարիա կաթողիկոսը: 16-րդ դարում վանքում գործել են գրիչ և տաղասաց Եղիա Բերկրեցին ու Անդրեաս Արգելանցին:

vanq

19-րդ դարում վանքն ունեցել է ընդարձակ հողամասեր և արոտավայրեր: Վանքի այսօր կանգուն եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի արտաքին ճակատների երեսապատման սրբատաշ քարերը շրջակայքի բնակիչները պոկել են

averak

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԱՆՔ

Վանքը գտնվում է Տուրուբերան նահանգի Աղիովիտ (Քաջբերունիք) գավառում, Վանա լճի հյուսիսային ափամերձ շրջանում, Արճեշ քաղաքից 25-26 կմ արևմուտք։

artsvaber

Վանքը կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին կամ 8-րդ դարում` իշխան Մժեհ Գնունու (637 թ.) կամ Արճեշի հոգևոր առաջնորդ Եղիա Արճեշցու (703-717) կողմից, և եղել սույն շրջանի 3 ամենանշանավոր վանքերից մեկը:

gmbet
astvatsuatsni