Ծնունդդ շնորհավոր, ԼԵԳԵՆԴ․ «Իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գործը շարունակեք»

Մոնթե Մելքոնյանը լեգենդար հրամանատար է։ Նա եղել է փոխգնդապետ, ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, հրապարակախոս, հնագետ։ Իր գործունեության համար արժանացել է ՀՀ ազգային հերոսի, Արցախի հերոսի կոչումները, ստացել «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ։

monte

Մոնթեն ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու՝ Վայսելիա կոչվող ավանում, որտեղ իրենց օջախն էին հիմնել Չարլզ և Զաբել Մելքոնյանները՝ լեգենդի հայրն ու մայրը։ Միայն 12 տարեկանում է իմացել իր՝ հայ լինելու մասին և ուսումնասիրել՝ ովքեր են հայերը։ Նրա գիտակցված հայրենասիրությունն առաջին իսկ հնարավորության դեպքում իր ունեցած գիտելիքն ու փորձը ծառայեցնելն էր՝ ի շահ հայրենի երկրի։

Այսօր լեգենդը կդառնար 64 տարեկան, սակայն նա զոհվեց 35 տարեկան հասակում՝ Արցախում՝ հող հայրենին պաշտպանելիս։

«Իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գործը շարունակեք»,- իր այս պատգամն է տվել Մոնթեն սերունդներին։

Հայտնի է նաև այս դրվագը։ Հաստատված հրադադարի ժամանակ Մոնթեն ասում է իր զինվորներին․ «Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք»: «Իսկ եթե իրե՞նք կրակեն»,-հարցնում է զինվորներից մեկը: «Մարերը լացացրեք», — լինում է Ավոյի պատասխանը: