Ռուսաստանի ազգությամբ հայ լավագույն սոպրանոներից մեկը․ Քրիստինա Մխիթարյան

Քրիստինա Մխիթարյանը ծնվել է 1987 թվականին Նովոռոսիսկում։ Քրիստինայի նախնինները Անիից տեղահանված և Ղրիմում հաստատված հայերից էին։ Փոքր տարիքից այնքան բարձր ձայնով է սկսում գոռալ, որ ծնողները վախենում են և նույնիսկ բժշկի են տանում աղջկան։ Իսկ արդեն 3 տարեկանից սկսում է երգել։ Սկսել է ակադեմիական վոկալ սովորել 7 տարեկանում, երբ առաջին անգամ հեռուստացույցով լսել է Մոնսերատ Կաբալյեին։ Քրիստինայի առաջին ուսուցիչը եղել է Բաքվի օպերայի նախկին մեներգչուհի Ժասմեն Անդրեևան, ով պատրաստել է նրան Մոսկվայի Գալինա Վիշնևսկայայի դպրոց ընդունվելու համար։ Այնուհետև ընդունվել է Գնեսինների անվան դպրոց և ռուսական երաժշտական ​​ակադեմիա՝ Ռուզաննա Լիսիցյանի դասարան։

2011 թվականին նա ելույթ է ունեցել Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայում կայացած Musical Pilgrims փառատոնում։ Նույն թվականին Քրիստինա Մխիթարյանը դարձել է Bella Voce միջազգային ուսանողական մրցույթի 1-ին մրցանակի դափնեկիր, Գլինկա վոկալի միջազգային մրցույթի դիպլոմակիր։

Քրիստինա Մխիթարյանին սկսել են ճանաչել 2013 թվականի օգոստոսից, երբ նա Օսլոյում հաղթեց հեղինակավոր Queen Sonja օպերային երգեցողության մրցույթում։ 2015 թվականի եթերաշրջանում Քրիստինա Մխիթարյանը խաղացել է գլխավոր դերերը՝ Գերդան «Կայիի պատմությունը» և Գերդան և Գիլդան՝ Ռիգոլետտոյում։

2014 թվականին Բոննում և Բեռլինում մասնակցել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գերմանական հիմնադրամի բարեգործական համերգներին։

Քրիստինան ելույթ է ունեցել Թագավորական օպերային թատրոնում՝ Քովենթ Գարդենում , Վալենսիայի Արվեստների պալատում, Մյունխենի Հռոմի օպերայում և Բավարիայի օպերայում, Ավստրալական օպերայում և Մետրոպոլիտեն օպերայում։