Բարձունք սիրող Սարգիսն, ում վերջին մարտը բարձունքի համար էր
31-ամյա Սարգիս Սարիբեկյանը, պահեստազորից էր։ Նա աշխատում էր բանկային համակարգում։ Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, Սարգիսը ևս ծանուցագիր ստացավ՝ ռազմաճակատ մեկնելու։ Պատերազմի սկսվելու հենց հաջորդ օրը Սարգիսը ներկայացավ զինկոմիսարիատ և մեկնեց առանց ընտանիքին հրաժեշտ տալու և անգամ հաց ուտելու, ինչի մասին միշտ հիշում է, հիշելու է նրա մայրը՝ տիկին Հռիփսիմեն։
Սարգիսի ավագ քույրը՝ Արփինե Սարիբեկյանն, իր տված հարցազրույցներից մեկում ասում է․ «Չեմ կարող ասել, թե հայրենիքի նկատմամբ նրա վերաբերմունքը նկատել եմ մանկուց, բայց պատասխանատվությունն ու պարտաճանաչությունն արդեն հայրենասեր լինելու մասին են վկայում»։

Մարտական ընկերներն ասում են, որ նա ամենաքիչ փորձն ուներ ռազմական գործում, բայց պատրաստ էր սովորել ու կար ժամանակ, երբ հենց առաջինը նա էր նետվում մարտի։
Սարգիսը սիրում էր բարձունքներ ու զոհվել է մեկնելուց մի քանի օր անց՝ հոկտեմբերի 2-ին, Հաթերք գյուղի մոտ՝ բարձունքը պաշտպանելիս։Սարգսի և նման տղաների սխրանի ու քաջագործության շնորհիվ է, որ այսօր կանգուն է Հաթերք գյուղը, որը չի անցել թշնամու վերահսկողության տակ։