Թուրքերը Վանա լճի հատակին 3000-ամյա ՀԱՅԿԱԿԱՆ ամրոցի ավերակներ են հայտնաբերել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մերձավոր Արևելքում մեծությամբ երկրորդ լճի ուսումնասիրություններից հետո ՀԱՅԿԱԿԱՆ Թագավորության՝ լճի հարյուրավոր մետր մակերևույթի տակ գտնվող կորած ամրոց է հայտնաբերվել:

Այս ցնցող հայտնագործությունը արվել են 2017 թվականի նոյեմբերին թուրքական համալսարանի հնագետների կողմից, ովքեր հայտնաբեր են հսկայական 3000-ամյա ամրոց, որը զարմանալի լավ վիճակում է պահպանվել լճի հատակաին: Ավելի խորը ուսումնասիրությունների համար հնագետները համագործակցել են դայվերների հետ, ովքեր սուզվել են Վանա լիճ՝ ամրոցը ուսումնասիրելու, սակայն դրա փոխարեն հայտնաբերել է կորած քաղաք։

Ruins of a 3000-year-old Armenian castle found in lake Van – Turkey |  www.aravot-en.am

«Խոսակցություններ կային, որ ինչ-որ բան կարող է ջրի տակ լինել, բայց հնագետների և թանգարանների աշխատակիցների մեծ մասը մեզ ասացին, որ մենք ոչինչ չենք գտնի», — ասել է դայվերների թիմի ղեկավարը:

Ամրոցը ձգվում է մեկ կիլոմետր, նրա պատերը հասնում են 3-4 մետր բարձրության, որոնք լավ վիճակում են պահպանվել լճի ալկալային ջրերի շնորհիվ:

Հետազոտողները կարծում են, որ դա Ուրարտուի քաղաքակրթության կորցրած մասունքն է (Վանի թագավորություն՝ մ.թ.ա 9-6-րդ դարեր):

Սակայն լճի մակարդակը բավականին տատանվել է հազարամյակների ընթացքում, և հետազոտողները կարծում են, որ ուրարտական հասարակության ծաղկման շրջանում մակարդակը շատ ավելի ցածր էր, քան այսօր, և ժամանակի ընթացքում դանդաղ բարձրացավ և ծածկեց քաղաքի որոշ հատվածներ:

Անցյալ տարի թիմը լճի տակ հայտնաբերել էր նաև ստալագմիտների 4-կիլոմետրանոց քառակուսի դաշտ, որը նրանք անվանում են «փերիների ստորջրյա ծխնելույզներ», ինչպես նաև սելջուկների դարաշրջանի տապանաքարերը մոտ 1000 տարի առաջվա:

Ruins of a 3000-Year-Old Armenian Castle Found in Lake Van – Turkey - The  Armenian Mirror-Spectator

Թիմը չկարողացավ պարզել, թե որքան խորն են լճի հատակին թաղված պատերը, ուստի կպահանջվեն լրացուցիչ դաշտային աշխատանքներ Վանա լճի մակերևույթի տակ, որպեսզի ավելի շատ բան իմանան կառուցվածքի և ներսում ապրած մարդկանց մասին: