Սքանչելագործ վանք. Ո՞ր նահանգում է գտնվում այս ՀԱՅԿԱԿԱՆ վանքը և ինչո՞վ է հայտնի

Սքանչելագործ վանքը հայկական վանական համալիր էր պատմական Տուրուբերան նահանգում։ Ունեցել է բավական քանակությամբ տարածք։ Այստեղ ստեղծվել են ավելի քան քսան ձեռագրեր։ Ոչնչացվել է Մեծ Եղեռնի ժամանակ։ Հայտնի է նաև որպես Երաշխավոր, Սուրբ Նշան, Պատերազմի Սուրբ Նշան, վանք։ Գտնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, Արծկե քաղաքից հյուսիսային, Սիփան լեռան լանջին։

vanq

Վանքի մասին հիշատակվում է Վահան Գողթնացու (մոտ 700-737) վարքում (744 թվականին գրի է առել Սուրբ վանքի վանահայր Արտավազդ վարդապետը) և մի ձեռագիր հիշատակարանում («Արարատ», Էջմիածին, 1910, Էջ 623), ուր նշվում Է, որ Աշոտ Ա թագավորի օծումը կատարվել է 884 թվականին, սուրբ վանքում։ Ըստ ճարտարապետական վերլուծություններին․ դե Մաֆֆեին եկեղեցին թվագրում է 7-րդ դարի վերջ-8-րդ դարի սկիզբ։ Պահպանվել են վանքի եկեղեցին և պարսպից հատվածներ։

artskeoy

Եկեղեցին վանքի սեղանաձև տարածքի հարավ-արևելքում Է։ Այն արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ բաղկացած է երկու մասից՝ բուն եկեղեցին և կից կամարակապ, թաղածածկ քառակուսի սրահը։

gmbet

Սուրբ Նշան եկեղեցին ուղղանկյան մեջ ներառնված, արևելքի խորանին կից դեպի աղոթասրահ բացվող ավանդատներով, երկու ազատ կանգնած սյուներով (հայկական եկեղեցիներում բացառիկ է գմբեթակիր մույթերի փոխարեն միակտուր քարե սյուների օգտագործումը) գմբեթավոր կառույց Է։ Գմբեթային փոխանցումը առագաստային Է, թմբուկը՝ ներսից գլանաձև, դրսից՝ ութանիստ, որի չորս նիստերին լուսամուտներ են, ծածկը բրգաձև Է։

kisaver

Կառույցի այս տիպը տարածված է եղել Հունաստանում, Վրաստանում, Հայաստանում (հայտնի են 7-ից 15-րդ դարեր կառուցված մի շարք եկեղեցիներ) ։