«Արարատ» ֆիլմից այս տղային հիշու՞մ եք. Նա հայազգի Դեյվիդ Ալփեյն է

Հանրահայտ «Արարատ» ֆիլմում հանդես եկող այն գանգրահեր տղան իրականում կանադահայ դերասան Դեյվիդ Ալփեյն է:

Շատ բան հայտնի չէ այս տաղանդավոր հայի մասին, միայն այն, որ նա ծնվել է 1980 թ. Կանադայի Օնտարիո քաղաքում: Հիմնականում հայտնի է դարձել հեռուստատեսային դրամաներում ստացած իր դերերով: Նկարահանվել է մազմաթիվ ֆիլմերում, ընդ որում “Man of the Year” ֆիլմում Ռոբին Ուիլիամսի հետ: Սակայն այդ ֆիլմերից ամենահաջողակը եղել է հենց «Արարատ» ֆիլմը: Ֆիլմի ստեղծումից առաջ Ալփեյը ուսանում էր Տորոնտոյի համալսարանում: