Այս հայտնի կատակերգու-դերասանը նույնպես հայ է, Իտալիայից. ում մասին է խոսքը

Իտալիայում ապրող և իր մասնագիտական գործունեությունը ծավալող հայերից մեկն է հայտնի դերասան, ստենդափերի երգիծաբան, կիթառարահար և հեռուստահաղորդավար Պաոլո Կեսսիսողլուն:

Կեսսիսողլուները Հունաստանը են գաղթել Հայոց Ցեղասպանությունից փրկվելու, այնուհետև անցել են Իտալիա: Ի սկզբանե, ընտանիքի ազգանունը եղել է Քեշիշյան, սակայն նրանք այն դարձրել են Կեսսիսողլու՝ ավելի քիչ ուշադրություն գրավելու նպատակով:

Պաոլոն մանկուց հայտնի է եղել: Շնորհիվ այն բանի, որ կիթառ էր նվագում, մասնակցել է բազմաթիվ ջազային համերգների: Նկարահանվել է մեծաթիվ կատակերգական ֆիլմերում, հեուստաշոուներում, մշտապես բարձրացրել է հայոց Ցեղասպանության հարցը Իտալիայում: Կեսսիսողլուն ամուսնացած է, ունի մեկ դուստր: