Մնջախաղի հայ վարպետը

Թախծոտ ծաղրածուի մասին հիշում են բոլորը։ Լեոնիդ Ենգիբարովին կարելի է կոչել մարդ ոչ բոլորի համար։ Մինչև Ենգիբարովը գորգի ծաղրածուները լրացնում էին մյուս արտիստների ելույթների միջև դադարները, իսկ երբ ելույթ էր ունենում Ենգիբարովը, հետո վարժեցնողները և լարախաղացներն են դուրս գալիս, որպեսզի նա հանգստանար։

Հին փայտե տունը Մոսկվայում` Մարինյան պուրակում, որտեղ Ենգիբարովն ապրել է, եղել է հանճարի կայացման վկան։ Սկզբից նա ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, չի ավարտել ուսումը, գնացել է բռնցքամարտի, գնացել է ֆիզիկական կուլտուրայի բաժին և նույնիսկ դարձել սպորտի վարպետ։ Բռնցքամարտն օգնել է նրան իր ոչ երկար կյանքի ընթացքում։

«Գիշերները ձեր ուսերը ցավալու են անվերջ մարզումներից, ձեռքերի դաստակներն այտուցվելու են, աչքերն արյունով են լցվելու։ Այդ ամենը, իհարկե, ծանր է, և վաղ թե ուշ դա մոռացվում է։ Բայց միայն մի բան երբեք չի մոռացվում, երբ դու կանգնում ես երկու ձեռքերի վրա, դանդաղ պոկում մի ձեռքը հատակից և հասկանում, որ քո ափի մեջ երկրագունդն է»։

Ենգիբարովն իր արվեստը պոեզիա է դարձրել, այնպես, որ նրա կատակային կարճ համարների ժամանակ հազվադեպ էին ծիծաղում, ավելի հաճախ արտասվում էին, իսկ սովորաբար`  ընկնում մտածմունքների մեջ։ Նրա պլաստիկան ավելի շատ էր ցույց տալիս հոգու դրաման, քան ցանկացած գրական ստեղծագործություն։

Անվերջ միայնակ` նա շրջապատված է եղել երկրպագուներով. այդ մենակության մեջ ևս մեկ պարադոքս է «Ենգիբարով» երևույթը։ Նրա համար խելագարվող կանայք անհամար էին, օրինակ, չեխ լրագրող Յարմիլա Գալամկովայի հետ նրա հարաբերությունների մասին կարելի է հաստափոր հատոր կազմել։ Նրանք չեն շտապել գրանցել ամուսնությունը, դա նույնպես բամբասանքների առիթ է դարձել։

Ամեն դեպքում, նրանք դուստր են ունեցել` Բարբարան։ Նա ծնվել է Պրահայում` հորից հեռու, իսկ Յարմիլան մահացել է ավտովթարից։ Դա լուրերի նոր ալիք է ծնել` իբր վթարը հատուկ են կազմակերպել, որպեսզի վերացնեն խորհրդային իշխանությունների համար անցանկալի լրագրողին։

ITAR-TASS: USSR, YEREVAN. Circus eccentric and mime artist Leonid Yengibarov. (Photo ITAR-TASS / Gerbert Bagdasaryan) Ереван. Цирковой эксцентрик, клоун-мим Леонид Енгибаров. Фото Герберта Багдасаряна /Фотохроника ТАСС/

Ենգիբարովը միշտ ասել է`եթե ես հանճար եմ, ապա կմահանամ Պուշկինի նման` 37 տարեկանում, այդպես էլ եղել է։ 1972թ–ի ամռանը Մոսկվայի շուրջն այրվել են տորֆաճահիճները, քաղաքը պատված է եղել ծխով, և անհնար է եղել շնչելը։ Հուլիսի 25–ին նա վատացել է, բժիշկները ուշ են հասել օգնության, մահվան պատճառը նշվել է խրոնիկական իշեմիկ հիվանդությունը։

Վիսոցկու մասին գրքում Մարինա Վլադին գրել է. «Վիսոցկու սիրելի արտիստների շարքում կա մեկը, որի նկատմամբ նրա քնքշությունն անսահման էր։ Նրա անունը Ենգիբարով է։ Մի օր զանգում են քեզ, և ես տեսնում եմ, թե ինչպես է մթագնում քո դեմքը։ Դու դնում ես լսափողը և սկսում հեկեկալ` փոքր երեխայի նման և գոռում ես. «Ենգիբարովն է մահացել»»։

Միակ կինը, որից Ենգիբարովը երբեք չի բաժանվել, իր մայրն է եղել։ Նա աստվածացրել է մորը, այն մորը, որը սարսափելի ճակատագրի է արժանացել` հողին հանձնել սեփական որդուն։