Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են գորգ գործում. ուրեմն նայի՛ր և ճանաչի՛ր մշակույթդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի գորգերը հայտնի են ամբողջ աշխարհում իրենց ազնվական տեսքի, եզակի ասեղնագործության և բնական գույների շնորհիվ, որոնք լվանալ հնարավոր չէ։ Երևի թե Հայաստանում չկա այնպիսի մեկը, ում տանը գորգ չլինի, բայց երբևէ մտածե՞լ ես, թե այդքան հանրահայտ ՀԱՅԿԱԿԱՆ գորգերը ինչպես են ստեղծվում:

Անհիշելի ժամանակներից հայերը գորգեր են հյուսում։ Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը կենդանիների և մարդկանց ոճավորված պատկերների լայն օգտագործումն է՝ որպես զարդանախշ։ Հայկական գորգերի ևս մեկ ուշագրավ առանձնահատկությունն են նրանց խաչաձև նախշերը։

Գորգագործության ժամանակ հայ վարպետները ավանդաբար օգտագործել են կրկնակի կապ, որը թույլ է տալիս հայկական գորգերին ավելի երկար «ապրել»։ Հատկանշական է, որ Իրանի որոշ շրջաններում հայկական գորգերը անվանում են «Արմանի Բաֆ», ինչը բառացիորեն նշանակում է «Հայկական կապ»։

Հայաստանում «Մեգերյան գորգ» հին գորգագործական ֆաբրիկայի տարածքում կարելի է տեսնել հայկական և արցախյան այնպիսի գորգեր, որոնց տարիքը 100-400 տարեկան է։