Գեղեցիկ անունով հայ բանաստեղծուհին. Մետաքսե

Մետաքսե Սերոբի Պողոսյանը շատերին հայտնի է որպես հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, հասարակական գործիչ և Արցախյան շարժման ակտիվ մասնակից: Ծնվել է 1926 թ.: Վաղ տարիքում որբացել է և մեծացել է Գյումրու մանկատանը։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Ինստիտուտը, այնուհետև Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը:

Աշխատել է որպես նավաստի Ալբանիայում և Եգիպտոսում: 1963 թ.-ից եղել է Հայաստանի Գրողների Միության ակտիվ անդամ: 1981 թվականին Մետաքսեի միջնորդությամբ ու ջանքերով Արևշատում կառուցվել է մշակույթի տուն: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին Մետաքսեն եղել է Հայաստանի մայրության հիմնադրամի փոխնախագահ և մեծ աշխատանք է կատարել աղետի գոտում։ Գյումրիում և Սպիտակաում օգնություն է կազմակերպել միակողմանի և երկկողմանի որբերի համար։ Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնցից են՝ «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է». «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և այլն: