Ի՞նչ տեսք ունի «Գիքորը» ֆիլմի դերակատարը հիմա, և ինչպե՞ս նա ընտրվեց դերի համար

«Գիքորը» ֆիլմը, որ նկարահանվել է Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա, մեծ արձագանք է ստացել հայ հանդիսատեսի կողմից։ Մարդկանց հատկապես գրավել, հուզել էր Գիքորի կերպարը, որն այնպես էր ընտրված, կարծես հենց Թումանյանի հերոսն էր՝ մարդկային կերպարանք ստացած։

Իրականում այդ երեխան 11-ամյա Ալբերտ Ղուլինյանն էր, ով այժմ արդեն 49 տարեկան է։

Նա պատմում է, որ ապրում էր հայրենի Դսեղ գյուղում ու այդ օրերին խաղում դպրոցին կից գործող ճամբարում, երբ լուր եկավ, թե «Գիքորը» ֆիլմի համար դերակատար պետք է ընտրեն։ Երբ ընտրված 7 տղաների մեջ էր և կանգնեց հանձնաժողովի առաջ, հարցին, թե որ դասարանում է սովորում, պատասխանեց՝ «մեր»։ Հենց այս միամիտ պատասխանից էլ Հենրկ Մալյանն ու Սերգեյ Իսրաելյանը որոշեցին՝ նա է լինելու Գիքորը։

albert-ghulinyan

Ալբերտ Ղուլինյանի առաջին ու միակ դերը եղավ Գիքորը․ նա չշարունակեց իր դերասանական կարիերան, սակայն ապրում է իր երջանիկ ընտանիքի հետ հայրենի Դսեղում, և ասում են՝ երկար ժամանակ կապ էր պահպանում Համբոյի դերակատարի՝ Սոս Սարգսյանի և ֆիլմի ստեղծագործական կազմի հետ։