Իդա Քար՝ Բոհեմի Լուսանկարիչը․ հայուհի, ով դարձավ լուսանկարչական դիմանկարի վարպետը
Իդա Քարը կամ Քարամյանը ծնվել է 1908 թվականին Տամբովում՝ հայկական ընտանիքում։ Իդան իր մանկությունն անցկացրել է Հայաստանում և Տամբով քաղաքներում , իսկ 1916 թվականին, երբ նա 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Հինգ տարի անց՝ Եգիպտոս. Ալեքսանդրիայում Մելքոն Քարամյանը շարունակել է դասավանդել, իսկ Իդան կրթություն է ստացել ֆրանսիական հեղինակավոր լիցեյում։

1928 թվականին քսանամյա Իդան մեկնում է Փարիզ, որտեղ նրա վրա մեծ տպավորություն են թողնում ավանգարդ շարժումները։ Նա պատրաստվում էր սովորել քիմիա և բժշկություն, բայց դրա փոխարեն ընտրում է երաժշտությունը . նա սկսում է սովորել երգել:
1933 թվականին Իդան վերադառնում է տուն՝ իր ծնողների մոտ՝ Ալեքսանդրիա, որտեղ նա աշխատանքի է ընդունվում որպես լուսանկարչի օգնական։ Մի քանի տարի անց նա հանդիպում է Էդմոնդ Բելալիին, ում հետ ամուսնանում է։ Հետագայում Կահիրեյում, որտեղ 1933 թվականին մեկնել էր ամուսնու հետ, նա ստեղծում է իր լուսանկարչական պրակտիկան՝ «Իդաբել»-ը։
1957 թվականին նա մեկնում է Հայաստան և նույն թվականի օգոստոսին Երևանում տեղի է ունենում նրա հայկական լուսանկարների ցուցահանդեսը։ Իդա Քարը դարձավ այն սակավաթիվ արևմտյան լուսանկարիչներից մեկը, ում թույլ տվեցին աշխատել Խորհրդային Միությունում: Իդան լուսանկարել է արվեստի վարպետներին աշխատանքի կամ ընտանիքի հետ՝ նկարիչ Մարտիրոս Սարյանին, բանաստեղծ Ավետիք Իսահակյանին, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանին, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանին։ Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ընտանիքի հետ հայտնվել է շախմատի տախտակի մոտ նույնպես հայտնվել է նրա օբյեկտիվում։
by Ida Kar, 2 1/4 inch square film negative, 1962
Քարի հաջողության գագաթնակետը 1960 թվականին Ուայթչեյպել պատկերասրահում անհատական ցուցահանդեսն էր։
2011 թվականին Լոնդոնյան Դիմանկարների ազգային պատկերասրահը կազմակերպել է Իդա Քարի գործերին նվիրված ցուցադրություն, որը կոչվում էր Իդա Քար. Բոհեմի Լուսանկարիչ ։