Ի՞նչ նվիրեցին Ցեղասպանությունից փրկված ՀԱՅ փոքրիկները իրենց ամերիկացի բարերարներին. այն այժմ պահվում է ԱՄՆ Սպիտակ տանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երբ Մեգգի Մագնասարյան-Գոշինը մտավ 97-ամյա Էլիբեթ Կունցլերի տուն, նա ապշեցնող բան տեսավ նրա տանը:Սենյակի կենտրոնում հմայիչ ձեռագործ գորգ էր դրված՝ զարդարված էկզոտիկ բույսերի, եղջերվաբուծության և ընձառյուծների պատկերներով:

Հայկական հնությունների վրա մասնագիտացած Քալիֆորնիայի «Արարատ-Էսքիջյան» թանգարանի տնօրեն Մեգգի Մագնասարյան-Գոշինը միանգամից հասկացավ, որ հատուկ կարևորության առարկա է գտել:

«Ես զգացողություն ունեի, որ այդ գորգի մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, որովհետև ես երբեք նման բան չէի տեսել իմ ողջ կյանքի ընթացքում», — ասել է Մեգգի Մագնասարյան-Գոշինը:

Պարզվել է, որ գորգը գործել են Հայոց ցեղասպանությունից փրկված սիրիահայ որբերը։ Այս գորգն միակ օրինակն է հայ երեխաների կողմից պատրաստված 3000 այլ գորգերից՝ ի նշան երախտագիտության իրենց ամերիկացի բարերարներին։

Ավելի քան 70 տարի շարունակ Կունցլերի տնից գորգը ճամփորդել է տարբեր նահանգներով, մինչև ի վերջո ԱՄՆ է բերվել և ապաստան գտել Սան Դիեգոյի Կունցլերի ամուսինների տանը:

Այսօր այս գորգը հիշեցում է հեռավոր 1915 թվականին ԱՄՆ-ի կողմից հայ երեխաներին ցուցաբերվող օգնության, ինչպես նաև իր փրկարարներին ուղղված երեխաների հուզիչ երախտագիտության մասին: Լիբանանում Կունցլերի ծնողները հոգացել են ավելի քան 8000 հայ որբերի մասին, որոնցից նրանք նվեր են ստացել այդ գորգը։ Կունցլերը, որն այդ ժամանակ երեխա էր, ինքն է ընտրել գորգի կապույտ գույնը։ Նրա ծնողները գորգն ԱՄՆ են ուղարկել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Կունցլերի գորգը մեկ այլ հայտնի գորգի փոքրացված պատճենն է, որը նվիրվել է ԱՄՆ 30-րդ նախագահ Քելվին Քուլիջին՝ ի երախտագիտություն Մերձավոր Արևելքի հայերին օգնելու համար։ Քանի որ Կուլիջայի գորգը ներկայումս պահվում է Սպիտակ տանը և փակ է հանրության համար, Էլիբեթը համաձայնել էր «Արարատ-Էսքիջյան» թանգարանին ժամանակավորապես տրամադրել իր գորգը 2015թվականի մայիսին:

Գորգը կժառանգի նրա կրտսեր դուստրը: