Մեծանուն հայի պատմությունը։ Նա արժանացել է բոլոր հեղինակավոր մրցանականերին

Ձեզ ենք ներկայացնում մեծանուն հայի, ով գրավել է Հոլիվուդը իր փառքով ու խելքով։ Նրա աշխատանքն անգնահատելի է ֆիլմարտադրության մեջ։ Հայկական արմատներով այս հանճարը ստացել է բազում մրցանակներ՝ բարձր պահելով իր անունն ու հայ լինելու մեծությունը։

«Շինդլերի ցուցակը», «Նյու-Յորքի ավազակախմբերը»,  «Արթնացում»,  «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Հաննիբալ», «Անհնարին առաքելություն» և այսպես դեռ երկար կարելի է թվել այն հայտնի ֆիլմերը, որոնց սցենարի հեղինակը Սթիվեն Զաիլյանն է:

Հայկական ծագումով ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվենը ստեղծել է պրոդյուսերական ընկերություն։ Արժանացել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի և Բաֆտայի՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի։ Օսկարի է առաջադրվել նաև 2003-ին եւ 2012-ին «Նյու-Յորքի ավազակախմբերը» եւ «Մանիբոլ» ֆիլմերի համար:

Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա։ Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող։ Մեծացել է հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո։ Հաճախել է Սոնոմայի համալսարանը։ Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը: Ապրում է Լոս Անջելեսում իր կնոջ՝ Էլիզաբեթի, և երկու երեխաների հետ։