Փարիզի հայերից մեկը երեկ կարմիր ներկով մտել է թուրքական ռեստորան ու այն շփել ռեստորանի պատերին

Հայերի նյարդերը արդեն շատ են տեղի տալիս ու ամեն անգամ թուրքերին տեսնելուց հետո, նրանց մոտ ատելության դոզան ավելի է մեծանում։ Երեկ մեզ պատմեցին, որ Փարիզում ապրող հայերից մեկը ում քրոջ տղան զոհվել է այս պատերազմի ընթացքում, մտել է թուրքի ռեստորան, նախապես իր հետ վերցնելով կարմիր ներկ ու այն շփել ռեստորանի պատերին։ Այդ ամենը անելու ընթացքում հայը գոռացել է, որ ձեր բոլորի ձեռքերն արյունոտ է ու դուք մարդասպան ազգ եք։

Pariz

Սա իհարկե, զայրացրել է ռեստորանի տիրոջն ու նա անմիջապես ոստիկանություն է զանգահարել, բայց մինչ ոտիկանները կգային հայը հասցրել է ներկի շիշը դատարկել նաև ռեստորանի տիրոջ վրա։ Ասում են, դեպքից հետո, նրան ոստիկանները տարել են, ցուցմունք տալու համար, բայց ժամեր անց նրան ազատ են արձակել։ Մի քանի հայ գործարար, ովքեր տեղյակ են եղել դեպքից միջամտել են, որպեսզի հային երկար չպահեն ոստիկանության բաժնում։ Իդեպ, այս ամսվա ընթացքում Փարիզում  մի քանի անգամ արդեն հայերը հարձակվել են թուրքերի վրա ու սպառնացել, որ կլուծեն նրանց հարցերը։