Այ այսպիտի ՀԵՐՈՍ ԿԱՆԱՅՔ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ. կարդացե՛ք Մշո քաջ Եսթերի մասին

Աչքի ընկնող կին հերոսուհիներից էր Մշո Մոկունք գյուղից Եսթերը

Նա կոչ է արել ոտքի ելնել հանուն ազատության։ Եսթերը հանդգնորեն հրապուրել է աղաներին,և կա’մ ինքն է սպանել,կա’մ էլ իրենց ցեղակիցների ձեռքով սպանել է տվել նրանց։ Եսթերը փոքր տարիքից որբ է մնացել և ապրել իր փոքր եղբոր հետ։Ծայրաստիճան աղքատ լինելու պատճառով ստիպված իրենց տան արտերը գրավ էին դրել Քոթանենց Շերիֆ աղայի մոտ։

Երբ աղան Եսթերին տեսել է,ամեն միջոց գործի է դրել` նրան իր ձեռքը գցելու և հաճոյանալու համար։ Եսթերը,չկարողանալով հանդուրժել այս կացությունը,դիմել է հայտնի հայդուկներ`Քեռի Ղազարի և Մկրտիչի խորհուրդներին։ Երեկոյան,երբ Շերիֆ աղան հյուր է գնացել Եսթերի մոտ` գիշերը անցկացնելու, պատվախնդիր հայուհին,նրա քնելու ժամանակ դաշույնը վերցնելով,ամբողջ ուժով հարվածել ու սպանել է նրան։

Երբ լուրը գյուղի ռեսին է հասել,բոլոր գյուղացիները հավաքվել են և երդում տվել,թե ինչ էլ պատահի`Եսթերի գաղտնիքը պետք է հարգեն։Այդ հանդգնությունը ոգևորել է գյուղացիներին,որոնք,չնայած բազմապատիկ վնասներին,հպարտացել են Եսթերի հերոսությամբ։Նույն օրը Շերիֆ աղայի սպանության համար գյուղից 80 հոգի բանտարկվել են,որոնց մեջ էր նաև Եսթերը։

Չնայած իրենց կրած չարչարանքների և բանտի մեջ տարածված բծավոր տենդին`ոչ ոք որևէ խոսակցություն չի արել։ Կայսրության սահմանադրության հռչակումից հետո Եսթերը և մյուս բանտարկյալներից ողջ մնացածները ազատ են արձակվել։Դրանից հետո Եսթերը միացել է զինված ելույթներին և նահատակվել Անդոկում 1915 թ- ին ինքնապաշտպանական հերոսամարտերի օրերին։Այս դեպքը ևս ցույց է տալիս հայ կնոջ բարոյական բծախնդրությունը` ընդգծելով սեփական կամքի դեմ ամեն մի բռնության արյունով սրբելու կարևորությունը։Լուսանկարում` մշեցի հայ աղջիկ