Թուրքերը իրենց են վերագրել ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ բերդը. դա էլ քիչ է, հայկական գորգեր են վաճառում համացանցում

Թուրքական «Միլլիյեթ» ամսագիրը Արևմտյան Հայաստանի (այժմ Թուրքիայի կողմից բռնազավթված) Սեբաստիայում գտնվող Տևրիկ ամրոցը ներկայացրել է որպես թուրքական կառույց։ Թուրքական ամսագրի հրապարակման մեջ հիշատակվում է, թե իբր ամրոցը կառուցվել է թուրքական ցեղերի կողմից 1230-ական թվականներին:

Տևրիկը հիմնադրվել է 855 թվականին կրոնական պավլիկյան շարժման առաջնորդ՝ Կորեիի կողմից։ Հայ զորավարը բերդն օգտագործել է որպես հենակետ բյուզանդացիների դեմ պայքարում։

Դա էլ քիչ է, թուրքական մի կայք վաճառքի է հանել ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ գորգը։ Նկարագրության մեջ ասվում է, որ այդ հին գորգը զարդարված է զարդանախշով և խաչով։ Հայտնի չէ, թե երբ է գորգը պատրաստվել։ Գորգի գինը կազմում է 7000 Թուրքական լիրա, որը կազմում է շուրջ 1200 ԱՄՆ դոլար:

Հնագույն հայկական բնակավայրերի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոները վկայում են այն մասին, որ Հայկական լեռնաշխարհում Գորգագործության արվեստն արդեն կիրառվում էր դեռևս մ.թ.ա 4-3-րդ հազարամյակում։