Զոհվելուց մեկ օր առաջ, զանգել էր ընկերուհուն ու ասել՝ երկնքում դարձյալ միասին կլինենք

Մեսրոպը չնայած 21 տարեկան էր, բայց հասցրել էր սիրահարվել անմոռաց ու  ու նույն չափ անմոռաց էլ ընկերուհին էր սիրում նրան։ Բանակ գնալուց նրան ասել էր, երկու տարի պիտի դիմանանք , որ հետո մի ամբողջ կյանք միասին ապրենք։ Դժվար ամիսներ էին երկուսի համար էլ։ Ընկերուհին պատմում է, որ ամեն օր առավոտը սկսում էին իրար հետ խոսելով, հետո անցնում մնացած գործերին։ Պատերազմը սկսելու օրերին ասում է՝ չգիտեի ինչ ասեմ իրեն, որ կարողանամ դուխ տալ։

zinvor

Տագնապը ու հուսալքությունը խեղդում էր, որ մտածում էի ինչերա սպասվում ապագայում։ Բայց ամեն անգամ, երբ մտքերը ինց խժռում էին, գնում էի եկեղեցի ու նորից խաղաղված գալիս տուն։ Զոհվելուց մեկ օր առաջ Մեսրոպը զանգել էր ընկերուհուն ու խնդրել, եթե իրեն մի բան պատահի, թող Գայանեն խոստանա, որ երբեք չի դավաճանի իրեն։

Չգիտենք ինչ էր կանխազգացել, որ այդպիսի բան էր ասել, բայց հաջորդ առավոտ զանգ էին ստացել, որ իրենց որդուն տեղափոխում են Երևան, վիճակը ծանր է։ Իրականում, Մովսեսը արդեն մահացած էր եղել, երբ նարն տեղափոխել էին, բայց ծնողներից թաքուն էին պահել։ Նա գնաց իր մեծագույն սերը թողելով այստեղ, բայց Գայանեի խոսքով ինքը զգում է Մեսրոպի ներկայությունը իր կյանքում ու հավատում, որ երկնքում նորից միասին են լինելու։