21-ամյա ՀԵՐՈՍ Նարեկ Մանուկյանին նվիրված հիշատակի օր. Ճանաչենք մեր հերոսներին

Նոյեմբերի 22-ին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում հիշատակի օր էր: Դպրոցի սան, լեգենդար Դավիթ Սարապյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասարանում նշվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, 21-ամյա Նարեկ Մանուկյանի ծննդյան օրը:

Միջոցառմանը ներկա էին հերոսի մայրը, հարազատները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կոլեկտիվը: Դասարանում դպրոցի սաները  հանդես եկան գեղեցիկ կատարումներով՝ նվիրված Նարեկին:

ashakertner

Վերջինիս դասավանդած ուսուցչուհին ներկայացրեց Նարեկին, իսկ վերջում իր խոսքն ուղղեց հերոսի մայրը՝ տիկին Մարինան: Թե՛ տնօրինությունը, թե՛ ուսուցչական կազմն ու սաները ըստ արժանվույն են գնահատում դպրոցի այն սաներին, ովքեր հանուն Հայաստանի ու Արցախի զոհաբերեցին իրենց կյանքը:

Նրանք են՝ 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած Արամ Ռոբերտի Առաքելյանը, Տիգրան Արսենի Միկոյանը, Միքայել Արթուրի Ազարյանը, Սուրեն Էդուարդի Մելիքյանը և Նարեկ Հրաչյայի Մանուկյանը:

nerkaner

Այս դպրոցում է սովորել նաև մեկ այլ լեգենդ ազատամարտիկ՝  «Դև» մականվամբ  Դավիթ Սարապյանը:

Նարեկ Մանուկյանը ծնվել է 2000թ-ի նոյեմբերի 21-ին՝ Երևանում: Փոքրուց շատ հետաքրքրասեր էր: Հետաքրքրվում էր ամեն ինչով, ինչ վերաբերվում էր գիտությանն ու նորարարություններին: Դպրոցական տարիներին հաճախում էր մարմնամարզության, կարատեի, հետագայում ՝ նկարչության և լողի մարզումների: Զուգահեռում էինք նաև կիթառի դասընթացները:

narek

2019 թ-ի հունվարի 31-ին զորակոչվեց հայկական բանակ: Նա ուներ առողջական խնդիրներ տեսողության հետ կապված և մեջքի կիֆոզ, որն ազատման աստիճանի էր: Սակայն նա մերժեց բոլոր տիպի համոզումներն ծառայությունից իրեն ազատվելու: Ասաց՝ ես իմ ընկերներից լավը չեմ ու ոչնչով պակաս չեմ, որ պետք է ազատվեմ և հետո ես պետք է ծառայեմ, որպեսզի եղբորս համար ճանապարհ հարթեմ:

Պատերազմի ժամանակ Նարեկենց զորքն այդ ժամանակ թեժ մարտերի մեջ կռիվ տալով հայտնվել էր շրջափակման մեջ և 4 օր կորած են համարվել: Հետո մի կերպ 10 հոգանոց իր ջոկը բազում կիլոմետրեր կտրել, անցնելով՝ ոտքով հասել էին իրենց Կուբաթլուի զորամաս:

yntaniq

Զոհվելու օրը Նարեկի զորացրվելուն մնացել էր ուղիղ 100 օր:

Նարեկը զոհվեց հանուն արդարության, հանուն մեր անվտանգության և խաղաղ կյանքի: Փա՛ռք մեր հերոսին: Նարեկին հուղարկավորել են հոկտեմբերի 26-ին՝ Եռաբլուր Զինվորական Պանթեոնում:

Հրամանատարական կազմի կողմից Հետմահու պարգևատրվել է ՀՀ « ՀԵՐՈՍԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ» և «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով: