Արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը կարող է «Օսկար»-ի արժանանալ (Տեսանյութ)
Բրիտանացի ռեժիսոր Էմիլ Հեսսենը նկարահանել է մի վավերագրական ֆիլմ, որը պատմում է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի՝ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի մասին:
Ֆիլմը վերնագրված է «45 օր՝ պայքար հանուն ազգի»: Այս ֆիլմը Օսկարի՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցության հայտ է ներկայացրել։
Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականի աշնանը՝ հենց պատերազմի օրերին, մարտական գործողություններին զուգահեռ:

«2020 թվականին՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, աշխարհը ցնցվեց՝ տեսնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը բաց հակամարտություն են մտել Արցախի տարածաշրջանում։ Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղի բնակիչների հետ, որոնք զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,-ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։
Նշենք, որ Օսկարի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում այս տարի ընդունվել է 138 ֆիլմի հայտ։
Ֆիլմի թրեյլերը.