Աստվածաշունչը փրկել է հայ զինվորի կյանքը. Ինչպե՞ս է պատահել

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ևս մի հրաշք է տեղի ունեցել, որի մասին քչերը գիտեն:

Հերոս տղաներից մեկի մայրն իր ընկերներից մեկին, ով էլ հետագայում հանրայնացրեց այս պատմությունը, գրել էր, որ որդին վիրավոր է ոտքից, ձեռքից և որովայնից, նրան տեղափոխում են Երևան: Հաղորդագրությանը կից նա ուղարկել էր նաև տեղափոխող բուժքրոջ ձայնագրությունը, որը լսելով անհնար է չհուզվել:

Ձայնագրության մեջ բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել բեկորը, որը Աստվածաշնչի՝ այդ տեղում չլինելու դեպքում կարող էր մխրճվել հերոսի սիրտը: Այդ դեպքում գուցե նրա կյանքը հնարավոր չլիներ փրկել: Եվ հենց Աստվածաշունչն էլ փրկել է հերոս տղայի կյանքը:

Շատերը կարող են չհավատլ այս պատմությանը, սակայն հրապարակված նկարներում պարզ երևում է Աստվածաշունչը, որը վնասված է՝ ներսում գտնվող բեկորի հետևանքով: Տղան իրեն լավ է զգում, իսկ մայրն ապշած է ու շնորհակալ Աստծուն՝ աղոթքները տեղ են հասել, և որդին, թեկուզ վիրավոր, վերադարձել է: