Այս տաղանդավոր հայի մասին բազմաթիվ հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում. Ճանաչենք ՀՀ արվեստի վաստակավոր գործչին

Խոսքը հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադա (Սամվել Արտաշեսի Գրիգորյան մասին է: Ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 12-ին Գյումրիում:

1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1975 թվականին Աբովյան քաղաքում հիմնադրել և ղեկավարել է Գեղարվեստի դպրոցը։

 1980 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2009 թվականից՝ ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, ՀՀ Լուսանկարիչների միության պատվավոր անդամ։ 1996 -1998 թթ.` Երևանի գլխավոր նկարիչ:

1989-2006 թթ. բնակվել է ԱՄՆ-ում, 1990 թվականին ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին նկարչական դպրոցը։

Սամվել Սևադան Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց` Sevada Art Studio, և իր արվեստանոցում նկարչություն է դասավանդում երեխաներին:
Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքները բաժանվում են մի քանի ժանրի՝ դիմանկարների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների։ Դրանք տպագրվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և շատ ուրիշ երկրների ամսագրերում ու թերթերում։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ են տպագրվել աշխարհի շատ երկրների թերթերում և ամսագրերում:

Սամվել Սևադան շուրջ 32 անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Էստոնիա, Մոսկվա, Թբիլիսի, Երևան և այլուր:

1992թ. արժանացել է Հարավային Ամերիկայի կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակին, 1993թ.` Կաթոլիկ եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ կարդինալ Մահոնիի մրցանակին, 2007թ.` «Թեքեյան» մրցանակի` «Նշանավոր հայերի դիմանկարներ» շարքի համար: 2014թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Սամվել Սևադայի գեղանկարչական աշխատանքներից:

«Կապույտ աղջիկ»
«Դոն Կիխոտ»
«Էմալե պրոֆիլը Ձեր»

Սամվել Սևադայի լուսանկարները

«Հարսնացուն մայրաքաղաքից»
«Ո՞ւր են գնում արագիլներս»