Ինչպե՞ս բերդաշենցիները այրեցին հայ երեխային մորթած ադրբեջանցուն
Ադրբեջանցիների հետ ապրելը հայերս համար մեծ սթրես է եղել: Որքան էլ փորձում էինք ցույց տալ, որ իրար հետ ապրելը նորմալ է, միևնույնն է հայերի սրտում վախը միշտ կար: Ամեն վայրկյան հայը մտածում էր, որ թուրքը կարա մտնի իր տուն ու սպանի երեխաներին: Դա նրանցարյան մեջ կար: Նրանց Նովրուզ բայրամի օրերին պարբերաբար հայեր էին կորչում: Ամենահնչեղ դեպքն էլ եղել է 1966 թվականին, երբ Բերդաշենում հայ երեխաներից մեկին մորթել էր ադրբեջանցի հարևանը՝ Էլշատը: Նրա կինը իր ամբողջ ոսկին տվել էր, որ ամուսնուն ազատի:
Շատ մեծ բողոքներ եղան հայ բնակչության կողմից, իսկ ադրբեջանցիք նրան ամեն կերպ փորձում էին արդարացնել: Ի վերջո, մեր տղամարդիկ, տեսնելով, որ հնարավոր չէ այս հարցի արդարացի լուծումը, շուռ էին տվել ու վառել կալանավորներին տեղափոխող ոստիկանական ավտոմեքենան, որով տեղափոխում էին այդ հանցագործին: Դատեցին մեր երիտասարդներին:
Մորթված երեխայի հորն էլ դատապարտեցին 25 տարվա ազատազրկման: Տուն վերադառնալուց հետո այդ մարդը աստիճանների վրա մահացավ. սիրտը չէր դիմացել. տուն էլ չմտավ… Իրենց «նովրուզ բայրամներին» նրանք պարտադիր հայի արյուն պիտի տեսնեին: Եթե չկար, իրենց տոնը լիարժեք չէին համարում: Հայերն այդ օրերին անհետանում էին. քանի-քանի այդպիսի դեպքերի ենք ականատես եղել: Գիտեինք. այդ օրերին երեխաներին պետք է տանը պահեինք, դուրս չթողնեինք…Դժվար է եղել կողք կողքի ադրբեջանցու հետ ապրելը. պայթյունավտանգ: