Մի հերոսական դրվագ Արցախյան պատերազմի ԼԵԳԵՆԴԻ կյանքից, ով թշնամու ահ ու սարսափն էր

Շատ ու շատ հերոսական դրվագներ կան, հրամանատա՛ր, քո մարտական ուղուց, որոնց մասին միշտ լռել ես, որովհետև քո տեսակն ուրիշ էր` զուսպ ու խոնարհ:

Արցախյան հերոսամարտը հայոց պատմության ամենավառ ու փայլուն էջերից մեկն է: Մի զենքի ու գաղափարի շուրջ էին հավաքվել հերոսնե ու լեգենդներ, որ պատրաստ էին տալ անգամ իրենց կյանքը՝ հայրենիքի փրկության ու անկախության սուրբ նպատակի համար:

Հենց այս հեդվածում ուզում ենք պատմել Արզախյան պատերազմի ԼԵԳԵՆԴԻ մասին, ումից սարսափում ու փախչում էր թշնամական բանակը:

Սև Հովազ ջոկատը, լինելով 90-ականների ամենամարտունակ ջոկատը և թշնամու ահ ու սարսափը, միշտ օգնության էր հասնում այն դիրքին, ուր թշնամին փորձում էր անգամ մի թիզ առաջ գալ:

Այդ դիրքերից մեկում (Լաչին) հրամանատար Ռուստամ Գասպարյանը առավոտ կանուխ որոշում է մեքենայով մի փոքր շրջել և, մինչ մտքում նոր ռազմավարական պլաններ է մշակում, հարյուր մետր հեռավորության վրա նկատում է դեպի իրենց դիրքեր առաջացող թշնամու մի քանի հետևակի մարտական մեքենա, առջևից Ուրալ մեքենան` լի զինվորներով:Հրամանատարը մի պահ շփոթվում է, ապա ակնթարթորեն որոշում կայացնում՝ միանգամից արգելակում մեքենան, իջնում, ոտքով մեքենայի անիվին հարվածում՝ իբրև թե անսարքությունն է ստուգում, և իրեն հասնող թշնամուն ձեռքով շարժվելու նշան անում:

Աստծո նախախնամությամբ, թե ինչ հրաշքով թշնամին կարծում է՝ իրենց հետախույզներից է և առանց որևէ կասկածի շարունակում է առաջանալ:Ռուստամ Գասպարյանը, տեսնելով, որ թշնամին խայծը կուլ է տվել, նստում է մեքենան, շրջվում և շարժվում թշնամու ավտոշարասյան հետ:

Որոշ ժամանակ անց աննկատ առաջ է անցնում թշնամուն, հասնելով շրջադարձին՝ անմիջապես թեքվում և սուրում դեպի տղաները՝ տեղեկացնելու առաջացող թշնամու մասին. արդեն հեռվից լսվում են թշնամու ուշացած կրակոցները: Սև հովազի տղաները փառքով կատարում են իրենց առջև դրված խնդիրը` թշնամուն չթողնելով ոչ մի հնարավորություն առաջանալու :Սև հովազի ահ ու սարսափից եղել են դեպքեր, երբ թշնամին իմանալով հովազների տվյալ դիրքում լինելու մասին, վախից նահանջել է:Ցավոք, մեզ վիճակված չէր խաղաղ ապրել և այս չարաբաստիկ աշնանը սկսված պատերազմը մեզնից խլեց բոլորիս հերոսի կյանքը, բայց հրամանատարը հասցրեց փրկել տղաների, ովքեր մնացել էին առանց որևէ հրամանատարի անտառներում՝ խուճապի մատնված ու շրջափակման մեջ հայտնված: