Ի՞նչ են պարտք անգլիացիները հայերին և ինչու՞ են նրանք մինչ այժմ լռում այդ մասին

Գիտնականները Կիլիկիան համարում են արիական հնագույն տարածք։ Մովսես Խորենացին նշել է, որ Արտաշես արքան տիրել է երկու ծովի մեջ ընկած տարածքին և բազում նավերով լցրել օվկիանոսը։

Հունա-հռոմեական նվաճումներից հետո Կիլիկիայում, հայերից բացի, սկսում են բնակվել նաև հույներ և ասորիներ, սակայն բնակչության գերակշռող մասը միշտ եղել են հայերը։

11-րդ դարում Ռուբեն իշխանը Կիլիկիայում ստեղծեց հայկական իշխանություն, որը կարճ ժամանակ անց դարձավ հայկական թագավորություն։

Կիլիկիայի հայկական թագավորության հետ կապված կա երկու անչափ հետաքրքիր իրադարձություն։ 1381 թվականին տաքարյուն իսպանացիներին ցնցեց անսպասելի մի լուր` Խոան 1-ին թագավորը երկու քաղաք է նվիրել Հայոց թագավորներին` Կիլիկյան Հայաստանի վերջին թագավորին։ Պայմանագիրը ենթադրում էր այդ քաղաքները վերադարձնել թագավորի մահից հետո։

Իսպանացիների բախտը բերեց, իսկ անգլիացիներինը` ոչ այնքան։ Կանխատեսելով Կիլիկիո Հայաստանի անկումը` հայոց վերջին թագավորը պետական գանձարանն ի պահ հանձնեց Անգլիայի թագավորին` մինչև այն պահը, երբ Հայաստանը նորից անկախություն ձեռք կբերի։ 2001 թվականին պրոֆեսոր Սուրեն Այվազյանը դիմել էր Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին` հորդորելով Հայաստանին վերադարձնել Կիլիկյան Հայաստանի գանձարանը։

Երևի անգլիացիները մինչև հիմա հաշվում են, որ մինչև հիմա չեն պատասխանել։