Մեծամորում տեղի ունեցավ 3 ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը. Իմացե՛ք հայորդիների սխրանքների մասին

Նոյեմբերի 26-ին Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մեծամորցիներ Մուշեղ Մկրտչյանի, Մասիս Դունամալյանի և Աշոտ Մարտիրոսյանի անուններով խաչքար-հուշարձանի բացման արարողություն։

Արարողությանը ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներ։

hushardzan

Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Սպիտակ սավանը խաչքարի վրայից իջեցրին հերոսների հարազատները, որից հետո հոգևոր հովվի կողմից հնչեցվեց Տերունական աղոթքը, ապա օծվեց խաչքարը, ինչից հետո ներկաները ծաղիներ խոնարհեցին խաչքարին։ 

herosner

Երեք տղաներից երկուսը` Աշոտ Մարտիրոսյանն ու Մուշեղ Մկրտչյանը, ժամկետային ծառայողներն էին, իսկ մյուսը` Մասիս Դունամալյանը կամավոր էր:

Մասիս Դունամալյանը հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով, իսկ Աշոտ Մարտիրոսյանը՝ Մարտական խաչ երկրորդ աստիճանով:

otsum

Մասիս Դունամալյանը պատերազմի հենց առաջին օրը մեկնել է Արցախ և մասնակցել է ամենաթեժ մարտերին: Գյուղացիների խոսքով` փոքրուց հայրենասեր տղա էր: Իսկ Աշոտ Մարտիրոսյանն ուսումն է կիսատ թողել և իր կամքով մեկնել է ծառայության: Նա հնարավորություն է ունեցել ավելի ուշ մեկնել զինվորական ծառայության: Սակայն հայրենասեր երիտասարդը որոշում է կայացրել նախ Հայրենիքին պարտքը մատուցել, ապա նոր իր կյանքը դասավորել: