Վերջին պոլսահայ հեղինա՞կը

Հակոբ Մնձուրին պոլսահայ արձակագիր է, կարելի է ասել՝ գրականության վերջին պոլսահայ ներկայացուցիչը: Նա ծնվել է 1886 թ.: Սովորել է նախ Պոլսո Ղալաթիո նախակրթարանում, այնուհետև՝ անգլիական Ռոբերտ քոլեջում: Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ժամանակագրություններ, թատերգություններ։

Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։