Այս հայի ամենաճանաչված աշխատանքները կատարված են բնական սարդոստայնից․ գիտե՞ք՝ ում մասին է խոսքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Խոսքը հայ նկարիչ, արվեստի գործերի կոլեկցիոներ, գործարար Անդրանիկ Հովհաննեսի Ավետիսյանի մասին է։

Ծնվել է 1968 թ. դեկտեմբերի 28-ին, Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Նրա փիլիսոփայության և աշխատանքների հիմնական թեմաներն են կյանք, մարդկային հարաբերություններ, արվեստ, սկիզբ, տիեզերք։

Հայրը նկարիչ Հովհաննես Ավետիսյանն է, իսկ մայրը՝ Լաուրա Ավետիսյանը, տնային տնտեսուհի է։ Հայրը աշխատւմ էր № 29 դպրոցում որտեղ էլ գտնվում էր նրա արվեստանոցը և պատկերասրահը։Անդրանիկը այդ դպրոցում նկարել է սովորում իր հոր մոտ։ Նրա ստեղծագործական կյանքը սկսվում է 1986 թ․։ 

1975 թ. ընդունվել է № 29 միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1985 թ։ Դպրոցն ավարտելուց հետո 1985-1986 թթ. աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես փականագործ։

1986 թ. ընդունվել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ 

1987 թ. զորակոչվել է խորհրդային բանակ, և երկու տարի ծառայել սահմանապահ զորամասում։ Ծառայութունից հետո շարունակել է ուսումը։ 

1993 թ. ուսումն ավարտել է՝ որպես ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկաի ուսուցիչ։ 

1991 թ. աշխատանքի է ընդունվել Հայաստանի «ԱՌՄՎՏՈՐՉԵՐՄԵՏ» ձեռնարկությունում որպես Շիրակի մարզի բազայի պետ։

1996 թ․ գնել է «ԱՌՄՎՏՈՐՉԵՐՄԵՏ» ձեռնարկության բաժնեմասի 76.2%.-ը։Մինչև օրս աշխատում է “ADO WOLF” (ԱՌՄՎՏՈՐՉԵՐՄԵՏ) ձեռնարկությունում՝  որպես տնօրեն։ Ապրում է Հայաստանում՝ Գյումրի քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Անդրանիկի ամենաճանաչված աշխատանքները կատարված են բնական սարդոստայնից,որի հիմնադիրը հենց ինքն է։ 2006 թ․ իր արվեստանոցի պատուհանի անկյունում նկատում է սարդոստայն ու գլխում միտք է առաջանում սարդոստայնից նկարներ ստեղծել․ սկսում է ուսումնասիրել սարդերի կյանքը ու սարդոստայնի կառուցվածքը։ Սկսում է սարդեր պահել։ Սարդոստայններով սկսում է ստանալ նկարներ, որոնք էլ շատ արագ ճանաչում են բերում նկարչին (Սարդոստայնային արվեստ)։ Անդրանիկ Ավետիսյանը 2017- թ-ին մասնակցել է Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, մասնակիցները եղել են թվով 100 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ուտեղ էլ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին։

Ձեզ ենք ներկայացնում նկարչի աշխատանքներից։

Andranik Avetisyan Ado 03.jpg