Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան մնացել է հենց այս ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցում․ ի՞նչ եկեղեցու մասին է խոսքը և ո՞ր հայն է այն կառուցել

Խոսքը Սուրբ Հարություն եկեղեցու մասին է։  Հայ առաքելական եկեղեցին գտնվում է Բանգլադեշի Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում։

Եկեղեցու մուտքը

Ներկայումս եկեղեցին փակ է, ներս մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն իշխանություններից։ Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Եկեղեցին կառուցվել է 1781 թվականին Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։

Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։

Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։

Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում։ Դաքքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը։

Եկեղեցուն հետևող միակ հայը՝ Մարտինը, (Մայքլ Ջոզեֆ Մարտին) Դաքքա է եկել 1942 թվականին։ Նա հոգ է տանում եկեղեցու և նրա հարևանությամբ գտնվող գերեզմանատան նկատմամբ, որտեղ թաղված են մոտ 400 հայեր։ Նա արդեն բավական ծեր է և անհանգստանում է, թե իրենից հետո ով է հետևելու և խնամելու հայկական եկեղեցին։

Եկեղեցին ունի 750 ոտնաչափ (230 մ) երկարություն, միջացքն ունի 14 ոնտաչափ լայնություն, 4 դուռ, 27 պատուհան։ Եկեղեցում կա պարուրաձև սանդուղք, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։ 1897 թվականին եկեղեցին ավերվել է երկրաշարժից։

Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան մնացել է այս եկեղեցում։