Մի գնդակահարության պատմություն։ Ի՞նչպես գաղտնի օպերացիան այդպես էլ մնաց չբացահայտված

Դատական նիստը, որի արդյունքում Կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչության բաժնի պետ Հայկ Հովսեփյանին դատապարտեցին ամենախիստ պատժին, մոտ քառորդ ժամ տևեց։ Հաջորդ օրը, առավոտյան, 1937 թվականի սեպտեմբերի 9-ին նրան գնդակահարեցին մոսկովյան գերեզմանատներից մեկում ու միանգամից դիակիզեցին։ Հետո նրան երկու անգամ արդարացրին։

Հայկ Հովսեփյանը, ծննդով Կարսի մոտակայքի գյուղերից էր, նրա հայրը՝ Տեր Ալեքսանը, գյուղի քահանան էր։ Տասնհինգ տարեկանում Կարսից Մոսկվա տեղաձոխվելով Հայկը ընդունվեց Լազարյան ճեմարան, իսկ հետո Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ։

1905 թվականն էր՝  բուռն ու դաժան. Հայկի՝ օդում սավառնող վտանգի զգացողությանը ավելացավ ծանոթությունը Ասքանազ Մռավյանի ու Վահան Տերյանի հետ: Այս մարդկանց ազդեցությունը ճակատագրական եղավ երիտասարդի համար։

Նրան գործուղել էին Կովկասյան ռազմաճակատ, հայրենի վայրեր՝ որպես Կարսի կայազորի բժիշկ։ Իսկ 1921 թվականին նրան ուղարկում են Ալեքսանդրապոլ, որտեղ, Հովսեփյանի վկայությամբ, ապրում էին « կարծես միայն փախստականներ ու որբեր»։

1924 թվականին Հովսեփյանը Լենինգրադում է հայտնվում, բարձրագույն հրամանատարական դասընթացների, ապագա Մարշալ Բաղրամյանի, Ժուկովի ու Ռոկոսովսկու հետ: Նա մարշալ չի դառնա, և նույնիսկ կարևոր ծանոթներն չէին կարող նրան պատժից փրկել։ Եվ դա այն դեպքում, երբ Բաղրամյանը նրան բնութագրել էր որպես «կոմունիստական համոզվածության անսպառ էներգիայի միաձուլում, որը բազմապատկվել է անձնական արիության ու խիզախության, զարմանալի համեստության, բարության ու ջերմության հանրագումարով»։

Երկու տասնամյակ, 1917 թվականից մինչև ճակատագրական 1937 թվականը Հովսեփյանը մե՛կ կռիվների մեջ էր, մե՛կ կուսակցական աշխատանքի, Տրապիզոնից  մինչև Մոսկվա։ Պատասխանատու պաշտոններում Հովսեփյանը վճռական մարդու համբավ էր ձեռք բերել, սակայն նա վախեցած չէր նայում ղեկավարների կողմը։ Արդյունքում հենց դա նրան կործանեց։

Նա նաև ընկերություն էր անում Յակով Գամարնիկի հետ, որը Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի քաղաքական կառավարման պետն էր։

Գամարնիկի ինքնասպանության օրն չարաբաստիկ լուրը հասավ Հովսեփյանին։ Նրան նույնպես սկզբում հարցաքննության կանչեցին ու միանգամից կալանավորեցին։ Այն ժամանակվա չափանիշներով քննությունը երկար տևեց՝ երեք ամառային ամիս։ Դատավճիռը հայտարարվեց 1937 թվականի սեպտեմբերի 9-ին, նրան միանգամից տարան Մոսկվայի  Դոնսկի գերեզմանատուն, գնդակահարեցին ու մարմինը դիակիզման տարան։ Այնպես էին շտապում, ասես ինչ-որ հետքեր էին թաքցնում։

Հովսեփյանի գնդակահարման հետ կապված տարօրինակությունները գաղտնիք մնացին։ Ինչպես նաև գաղտնի մնաց նրա երկու արդարացումների հետ կապված պատմությունը։ Հետազոտողներից ոչ ոք չի կարող բացատրել՝ ինչպես է այդպես ստացվել, փաստաթղթերը նույնպես լռում են։