Հայաստանի չքնաղագույն գետը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում է. ո՞ր գետի մասին է խոսքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որոտան գետը սկիզբ է առնում Սյունիքի մարզի հյուսիսային մասում։ Այն ձգվում է 178 կմ և թափվում Արաքս գետը՝ Իրանի և Արցախի Հանրապետության սահմանին։

Գետը հոսում է խոր կիրճերով, մասնավորապես Տաթևի վանքի գեղեցիկ կիրճերով, որը վանքի հարակից շրջանների և Տաթևի անապատների հետ միասին 1995 թվականին ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում ։

Որոտան գետի վրա են գտնվում ջրամբարները և Որոտանի կասկադը՝ Սպանդարյանի, Շամբի և Տաթևի երեք հիդրոէլեկտրակայաններով։ Գետը նաև միանում է Սևանա լճին 21,6 կմ երկարությամբ թունելի միջոցով, որի նպատակն է ավելացնել լճի ծավալը։ Թունելի շինարարությունը սկսվել է 1980-ականներին, սակայն դադարեցվել է 1988-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Թունելը վերջնականապես կառուցվել է 2003 թվականին։