Հայերը բոլորին օգնում են, բայց ՀԱՅԵՐԻՆ` ոչ ոք. գիտե՞ս, թե քանի ՀԱՅ կամավորներ են մասնակցել ռուս-թուրքական պատերազմին

Տարբեր տվյալներով, շուրջ 250 հազար հայ կամավորներ Կովկասյան ճակատում մասնակցել են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին՝ կանոնավոր բանակի կազմում։ Ավելի քան 40 հազար մարդ անմիջական մասնակցություն է ունեցել Կովկասյան ճակատում ընթացող պատերազմին՝ բանակի կազմում։ Այդ ճակատում զինվորների ընդհանուր թիվը կազմում էր 75 հազար։

1877-1878 թվականների պատերազմում Ալեքսանդրապոլի, Ախալցխայի և Զաքաթալիայի անկանոն հեծելազորային գնդերը լիովին կազմված էին հայերից։ Բացի այդ, հայերը վրացական ազնվական գնդի, ինչպես նաև բորչալինի հարյուրյակի, էլիզաբեթփոլի գնդի և Բաքվի ազնվական ջոկատների կազմում էին։

Siege of Plevna - Wikipedia

Հայերը նաև ընդգրկված էին բարձրաստիճան սպաների կազմում՝ կորպուսի հրամանատար և հեծելազորի գեներալ Մ. Լորիս-Մելիքովը, 1877թ. նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Կարս ամրոցի Հայտնի գրոհի նախաձեռնողն ու կազմակերպիչը, գեներալ-լեյտենանտ Ի.Լազարևը, գեներալ-լեյտենանտ Ա. Տեր-Ղուկասովը, գեներալ-մայոր Բ. Շելկովնիկովը, Յու. Ալխազովը, Լորիս-Մելիքովը, և Ն.Դենիբեկովը:

Պատերազմին մասնակցել են 7 հայ գեներալներ և, ըստ ոչ ամբողջական տվյալների, ավելի քան 500 սպաներ, որոնցից 70-ը սպանվել կամ վիրավորվել են։