Հնագետները չեն կարողանում բացահայտել Թուրքիայում գտնվող հին ՀԱՅԿԱԿԱՆ ամրոցի գաղտնիքները. ո՞ր ամրոցի մասին է խոսքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Չաուշ Թեփե բերդը, նույն ինքը Հայկաբերդը, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի Վանա լճի անմիջական հարևանությամբ, այժմ հետազոտվում է հնագետների կողմից։ Ամրոցը կառուցված է գրեթե կատարյալ քարե բլոկներով, որոնք իջնում են գետնի տակ: Հնագետները դեռ չեն հասել ամրոցի հիմքին։

Սակայն, մի փոքր տարածք, որ նրանք արդեն պեղել են, ապշեցրել է բազմաթիվ հետազոտողների: Այս կառույցը համարվում է Վանի թագավորության ճարտարապետության ամենավաղ նմուշներից մեկը։

Այս կառույցը բավականին նման է Աքեմենյանների հնագույն կայսրության մայրաքաղաք Փասարգադայում հայտնաբերված շենքերին: Սակայն դրանք կառուցված են սլանցից, իսկ Վանի կառուցվածքը՝ ամուր բազալտից։ Բացի այդ, Չաուշ Թեփեն մի քանի դար ավելի հին է:

Ամրոցի շուրջ և ներսում մոտ մեկ մետր խորության վրա հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին կեղտաջրերը, որոնց տարիքը 3000 տարեկան է:

Հատկապես զարմացնում է ամրոցի քարե բլոկների ճշգրտությունը, քանի որ գիտնականները չգիտեն այն տեխնոլոգիայի մասին, որով կարելի էր հազարավոր տարիներ առաջ նման քարեր արտադրել: Ավելի ճիշտ՝ հետազոտողները մինչև հիմա չեն հասկանում, թե ինչպես է Վանի ճարտարապետներին հաջողվել բազալտի պես ամուր նյութ ձևավորել։ Կոյուղու մտածված կառուցվածքը նույնպես զարմացրել է հնագետներին։

Ամրոցի պեղումները սկսվել են համեմատաբար վերջերս, այդ իսկ պատճառով հնագետները դեռ ահռելի աշխատանք ունեն անելու ամրոցի գաղտնիքները բացահայտելու համար: