Ինչպես Վարդանովի որդին բացեց հայտնի լուսանկարի «գաղտնիքը». գիտե՞ք՝ ինչ լուսանկարի մասին է խոսքը

Վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարդանովի որդին Մարտիրոս Վարդանովն է, ով Լոս Անջելեսի  Փարաջանով-Վարդանով ինստիտուտի տնօրենն է։ Անցած տարի նա Երևանում էր հոր՝ 1969 թ. նկարված «Հայկական հողի գույնը» ֆիլմը 51 տարի անց առաջին անգամ  Հայաստանում ներկայացնելու նպատակով։

Նա կիսվել է հոր հետ կապված հուշերից մեկով․ «Իմ մանկական առաջին հիշողությունը կապված է հայտնի լուսանկարի հետ, որտեղ հորս գրկում եմ, նայում ես կինոխցիկի մեջ: Դա Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմի նկարահանման ժամանակ էր: Ես շատ լավ հիշում եմ այդ բակը: Ես դեղին շապիկով էի, որի վրա կանաչ աքաղաղ էր նկարված: Ես վազում էի բակով, որտեղ հավեր ու աքաղաղ կային: Չգիտեմ, թե ինչպես պատահեց, մեկ էլ աքաղաղը կտցեց իմ փորը: Երկար ժամանակ ինձ թվում էր, թե պատճառը իմ շապիկի վրա պատկերված աքաղաղն էր: Ես լաց եղա եւ վազեցի հայրիկի մոտ: Նա ինձ գրկեց ու ասաց, որ նայեմ կինոխցիկի մեջ: Այդ պահին այդտեղ էին Գենադի Մելքոնյանը, Լավրիենտի Դավթյանը, հավանաբար խմբից որեւէ մեկն էլ նկարել է մեզ»,-հիշեց Մարտիրոս Վարդանյանը:

Նա նաեւ ասաց, որ ես այստեղ եմ ծնվել ու մեծացել եւ շատ սիրում եմ իմ հայրենիքը»,-ասաց Վարդանովը: Նա հույս ունի, որ Միքայել Վարդանովի ֆիլմերը վերջապես կգան Հայաստան, եւ խոչընդոտների չեն հանդիպի, թեեւ կարծում է, որ իներցիայով Վարդանովին փորձում են «չնկատել»: