Մուշի մանկատան սաների վերջին լուսանկարը. Ցեղասպանության ժամանակ նրանք ողջ-ողջ այրվեցին (լուսանկարը ստորև)

Անհոգ դեմքերով ու միամիտ աչքերով այս երեխաները Մուշի մանկատան ՀԱՅ սաներն էին։ Կենտրոնում նրանց դաստիարակ Մարգարիտան է։ Լուսանկարն արվել է Սկանդինավյան միսիայի կազմակերպության աշխատակից և միսիոներ Բոդիլ Կատարին Բյորնի կողմից։ 1915 թվականի ողբերգական դեպքերից առաջ Բյորնն աշխատել է Մուշի և Մեզրեի մանկատներում։

1915 թվականի ամռանը, կոտորելով Մուշի հայ բնակչությանը, թուրքական բանակը հրկիզեց քաղաքը։ Հազարավոր հայեր ողջ-ողջ այրվեցին իրենց տներում։ Լուսանկարի հակառակ կողմում Բյորնի թողած գրության համաձայն՝ ուսուցչուհի Մարգարիտան և նրա բոլոր աշակերտները, որոնք պատկերված են լուսանկարում, զոհվել են կրակի մեջ:

Թուրքիայում կատարված հանցագործությունների ականատես Բյորնը խորը սթրես է ապրել մեկ օրում իր բոլոր սաներին կորցնելուց հետո։ Նախորդ տարիներին նա երեխաներին ցուցաբերել է մայրական ողջ հոգատարությունն ու սերը։

The Last Photograph of the Children of the Mush Orphanage – 1915 -  Art-A-Tsolum

Օգնության համար աղոթող երեխաների աղաղակները ընդմիշտ կմնան Բյորնի հիշողության մեջ։ 1916 թվականին կրկին վերադառնալով Մուշ, Բյորնը և նրա հայ օգնական Կարապետ Եղիազարյանը փողոցներից ու լքված տներից հավաքեցին 34 որբ երեխաներին ու ապահովեցին նրանց սնունդով։ Այսպիսով, նա փրկեց նրանց անխուսափելի մահից, որը նա չկարողացավ անել իր սաների համար:

"Կորցնելով որբերին՝ ես շատ վշտացած էի, բայց ծանր հուսահատությունը թույլ չտվեց ինձ հեռանալ ընդմիշտ և ես վերադարձա հայրենիք։ Հինգ ամիս ես մնացել եմ Խարբերդում։ Ես անհամբեր սպասում էի կրկին Մուշ վերադառնալուն: Ես հույս ունեի, որ իմ որբերից մի քանիսը կենդանի կգտնվեին, ինչը կհանգստացներ իմ հոգին"։