Մանթաշովի ու Թումանյանի առաջին հանդիպումը ցնցեց նրան . ի՞նչ ասաց մեծապատիվ պարոնը Ամենայն հայոց բանաստեղծին
Երբ Մանթաշովին ծանոթացրեցին Թումանյանի հետ, մեծապատիվ պարոնը նրան հարցրեց․

(Մանթաշով – Թումանյան զրույցը)– Ի՞նչ գործով ես զբաղվում։
– Գրում եմ։
– Գրու՞մ ես. Ուրեմն գրագիր ես, ու՞մ կանտորումն ես ծառայում։
– Կանտորում չեմ ծառայում։
– Կանտորում չե՞ս ծառայում, բա որտե՞ղ ես գրում, ի՞նչ ես գրում:
– Հեչ, հենց էնպես, ինձ համար բանաստեղծություններ եմ գրում, գիրք եմ շինում։
– Հաա՜, հասկացա՜, ուրեմն պարապ ես եղել, դե էդպես ասա, տո հեր օրհնած։

Թումանյանը խիստ վիրավորվում է մեծապատիվ պարոնի <<բարձր դիրքի>> խոսելուց։
Մանթաշովը իր իսկ խոստովանական զրույցների մեջ ասում է, որ ինքը երազում էր՝ թե ե՞րբ որդին <<մարդ կդառնա>>…
Ցոփ ու շվայտ կյանքով ապրող երիտասարդն իսկական հիասթափություն էր հոր համար, և <<ասա պարապ ես>> արտահայտությունն ասվում էր մի մարդու, ով չքավորության պատճառով, նույնիսկ բարձրագույն ուսում չուներ՝ ամեն ինչի հասել էր ինքնակրթությամբ։
Ասվում էր Թումանյանին, ով իր չորսը արու զավակներին <<մատաղ>> արեց Բերիային ու սովետական կարգերին․
Ավագ որդին՝ Մուշեղ Թումանյանը, 1937 թ-ին, Թումանյանի մահից արդեն տարիներ անց, Խորհրդային իշխանությունների կողմից կձերբակալվի և կաքսորվի Սիբիր, որտեղ էլ կզոհվի…
Մուշեղից հետո, մյուս որդին՝ Արտավազդ Թումանյանը, իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ, նա մեկնել էր Արևմտյան Հայաստան և 1918 -ին, 24 տարեկան հասակում, զոհվել Վանում… Արտիկի, ինչպես նրան հայրն էր կանչում, նահատակությունը մեկընդմիշտ ընկճել էր Թումանյանին և մեծապես արագացրել նրա մահը…

Արտավազդից հետո, երրորդ որդին՝ Համլիկ Թումանյանը, նույնպես, հոր մահից հետո, 1937 -ին, Խորհրդային ռեժիմը կձերբակալի ու կգնդակահարի նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրն ու վայրը…
Համլիկից հետո, չորրորդ որդին՝ Արեգը Թումանյան, դարձյալ 1937-ին, կաքսորվի խորհրդային ռեժիմի կողմից և 1939 -ին կգնդակահարվի: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման, Արեգի մասունքների վայրն էլ անհայտ կմնա հարազատներին…
Հենց Արեգն էլ, հոր դիահերձումից հետո, <<գողացել>> էր հոր սիրտն, ու Թումանյանի սիրտը քսան երկար տարիներ պահվել էր իրենց տանը՝ տարայի մեջ։