Թուրքիայի միակ հայկական գյուղը. քանի՞ ՀԱՅ Է բնակվում այստեղ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայում միակ հայկական գյուղի՝ Վակիֆլիի բնակիչները 1915 թվականին բռնի տեղահանությանը դիմադրողների ժառանգներն են։ Ապրելով Մուսա լեռան լանջերին՝ տեղի վեց գյուղերի հայերը 53 օրվա ընթացքում հետ են մղել թուրքական բանակի գրոհները՝ նախքան ֆրանսիական ռազմանավերի տարհանումը։

Այդ իրադարձությունները հիմք են հանդիսացել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի համար։

Вакыфлы — Википедия

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հաթայ նահանգը, որտեղ գտնվում Էին վեց գյուղերը, ներառվել է ֆրանսիական Սիրիայի կազմում։ Թուրքերի բացակայությունը թույլ տվեց Մուսա լեռան լանջերին ապրող հայերին վերադառնալ իրենց գյուղերը։

Սակայն 1939 թվականի հանրաքվեի արդյունքում Հաթայը հանձնվեց Թուրքիային։ Գավառում բնակվող 5000 հայերի մեծ մասը լքել են իրենց գյուղերը և տեղափոխվել Լիբանան։ Ներկայումս նահանգում բնակվում է շուրջ 130 հայ։