Վանի ինքնապաշտպանությանը մասնակցած ՀԱՅ երեխաների ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ. նրանց մասին գրում էին բոլոր ամերիկյան ամսագրերում

Լուսանկարում պատկերված Փոքր հերոսները, որոնցից ամենամեծը 12 տարեկան էր, առանց «Արտեմիդա» ջոկատի պահակների թույլտվության Հասան Վան՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ։ Այս լուսանկարն արվել է 1915 թվականին Վանի ինքնապաշտպանությունից անմիջապես հետո և ավելի ուշ հրապարակվել ամերիկյան ամսագրում։

«Փայտե հրացաններով նրանք եկան Վանի մարզպետ Համբարձումյանցի մոտ՝ իսկական զենքի հետևից, որովհետև պատրաստ էին կռվել մինչև վերջ՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կորցրել են», — գրել է հոդվածագիրը։

Արևմտյան Հայաստանի մի քանի քաղաքներում Հայոց ցեղասպանության տարիներին ինքնապաշտպանության ջոկատներ են կազմակերպվել թուրքերի դեմ պաշտպանական մարտերին մասնակցելու համար։ Դրա օրինակ էր Վանում գոյատևման համար դաժան ճակատամարտը, որը տևեց 1915 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը և ավարտվեց հայերի հաղթանակով։

Վանի ինքնապաշտպանությունն իր կազմակերպմամբ աչքի ընկնող Վանը թուրքերի դեմ ամենաերկար ու վճռորոշ ճակատամարտն էր։ Գիտակցելով սեփական տան և արժանապատվության պաշտպանության կարևորությունը՝ Վանի հայերը, այդ թվում՝ կանայք, երեխաներն ու ծերերը, արյունահեղ ճակատամարտի մասնակից են դարձել։