Արամ Խաչատրյանի հուշարձանի քանդակագործը հուշարձանի մրցույթում շահել է 1-ին մրցանակը. ճանաչենք տաղանդավոր քանդակագործին

Հուշարձանի քադակագործը Հայաստանի Հնարապետության ժողովրդական նկարիչ Յուրի Գուրգենի Պետրոսյանն է: Քանդակագործն այժմ 80 տարեկան է:

Յուրի Պետրոսյան 1.jpg

1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1966 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը։

1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Յուրի Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Հոլանդիայում, Փարիզում, Մոսկվայում և Ռիգայում։ Աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյաներկրների արվեստի թանգարաններում:

Ստեղծել է դիմաքանդակներ(«Պոետն ու մուսան», 1982, «Արքան», 1995, «Իշխանուհին», 1995, մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձևերգրաֆիկական թերթեր։

Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ձևերի մոնումենտալ ընդհանրացումներով, ընդգծված խորհրդանշական մեկնաբանումով:

1965 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1977 թվականին Պրահայի քանդակի միջազգային սիմպոզիումում արժանացել է մրցանակի (կրաքարային տուֆից նրա «Կենաց ծառ» մոնումենտալ քանդակը տեղադրվել է Պրահայում):

1979 թվականին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի մրցույթում շահել է 1-ին մրցանակը ( 1999 թվականին կոմպոզիտորի արձանը տեղադրվել է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի առջև)։ 

Արամ Խաչատրյանի հուշարձանը Երևանում

2005 թվականին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը:

Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Երևանում